Jump to content

Կեսարի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճար
Կեսարի տաճար
Temple of Divus Iulius
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
Քարտեզ
Քարտեզ

Կեսարի տաճար (լատին․՝ aedes Divi Iuli), կառույց Հռոմի ֆորումում, որը կառուցվել է Հուլիոս Կեսարի պատվին։ Տեղակայված է ֆորումի հարավարևելքում, այնտեղ, ուր այրվել է մահացած Կեսարի մարմինը[1]։ Կառուցումը սկսվել է Կեսարի սպանությունից 2 տարի անց, Մ․ թ․ ա 42 թվականին, իսկ օծումը տեղի է ունեցել Մ․ թ․ ա 29 թվականին[2]։ Մետաղադրամների վրա պատկերված տաճարի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել տաճարի տեսքը։ Տաճարից այսօր պահպանվել է միայն ամբիոնի մի մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի կառուցումը սկսվել է Ք․ ա 42 թվականին, այն բանից հետո, երբ սենատը Կեսարին հետմահու աստվածացրեց։ Օգոստոսը նվիրաբերեց տաճարը Կեսարին՝ իր հորը Ակտիումի ծովամարտից հետո։ Տաճարը տեղակայված է եղել Հռոմի ֆորումի գլխավոր հրապարակի արևելյան կողմում, Ռեգիայի, Կաստորի և Պոլիդևքեսի տաճարի և Էմիլիայի բազիլիկայի միջև։

Բարձր հարթակը, որտեղ կառուցված էր տաճարը, ծառայում էր որպես ամբիոն (Rostra ad divi Iuli), և ինչպես Ֆորումի հակառակ կողմի ամբիոնը, այն ևս ձևավորված էր Ակտիումի ծովամարտից բերված նավաքթերով։

Կեսարի տաճարը միակն էր, որ ամբողջությամբ նվիրված էր գիսաստղի պաշտամունքին[1]։ Վերջինս հայտնվել էր Կեսարի սպանությունից որոշ ժամանակ անց, և համարվում էր նրա հոգին, ինչպես նաև Օգոստոսի «նոր ծնունդը»՝ որպես եզակի հռոմեացի կառավարչի և կայսեր[3]։

Ըստ Ապպիանոսի Ռեգիային հարակից վայրը և Հռոմի ֆորումի գլխավոր հրապարակը հավանաբար երկրորդ հնարավորություն են եղել, որովհետև հռոմեացիների առաջին մտադրությունն էր Կեսարին հուղարկավորել Կապիտոլիում բլրի վրա։ Սակայն հռոմեական կրոնավորներն արգելեցին նրանց այդպես վարվել և Կեսարի դիակը վերադարձրեցին ֆորում, Ռեգիայի մոտ, որը եղել է նրա նստավայրը։ Հուղարկավորության փայտակույտի և Կեսարի մոխրի վերջնական ճակատագրի մասին բուռն վիճաբանությունից հետո, հռոմեացիները, կայսերական կուսակցության մարդիկ և կայսեր ընտանիքի անդամները որոշեցին կառուցել փայտակույտը այդ վայրում։

Կարճ ժամանակ անց սպանված pontifex maximus-ի տեղում զոհասեղան և սյուն կանգնեցվեց։ Սյունը կերտված էր Numidian դեղին քարից և վրան կար Parenti Patriae, i.e. (ազգի հիմնադրին) մակագրությունը։ Սակայն այս հուշարձանը անմիջապես վերացվեց և հեռացվեց հակա-Կեսարական կուսակցության կողմից։ Մ․ թ․ ա 42-ին Օկտավիանոս Օգոստոսը, Մարկոս Լեպիդոսը և Մարկոս Անտոնիոսը որոշեցին կայսրության տաճար կառուցել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pliny the Elder, Naturalis Historia, 2.93-94
  2. Cassius Dio 51, 21
  3. Cf. Բեթղեհեմյան աստղ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսարի տաճար» հոդվածին։