Jump to content

Կոյնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կոյնուկ/Գյոյնյուկ
Göynük
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն213 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Կոյնուկ (Ադրբեջան)##
Կոյնուկ (Ադրբեջան)

Կոյնուկ (այժմ կոչվում է՝ Գյոյնյուկ, ադրբ.՝ Göynük), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոյնուկ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, պատմական Զավաչրի գյուղից 5-6 կմ արևմուտք։ Կառուցված էր Զանգեզուրի լեռնաշղթայի լեռնային գոտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում գյուղի մասին տեղեկատվություն չի պահպանվել։

Միջին մեծությամբ հայկական գյուղ էր։ Հայերը այն լքել են 19-րդ դարի կեսերին։ Մինչև 1940 թվականը այստեղ բնակվել են ադրբեջանցիները, որոնց հեռանալուց հետո գյուղը դարձել է անմարդաբնակ։ Ներկայումս ավերակների է վերածվել։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 117