Ծնվել է Կ. Պոլսում։ 1880–82-ին եղել է ուսուցիչ Զեյթունում։ Գրել է «Ուլնիա կամ Զեյթուն» (1884) ազգագրական–բանահյուսական ուսումնասիրությունը, ուր տրված են զեյթունցիների կյանքն ու կենցաղը, բերված են նմուշներ նրանց բանահյուսությունից և բարբառից։ Հեղինակել է նաև «Անձնապանի մը բողոքը» (1909) ինքնակենսագրական և «Համայնասնունդ և սեղան ի քառակերպն» (1911) մանկավարժական բնույթի գրքույկները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 135)։