Հայաստանի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ժամանակ (AMT) ժամային գոտի Հայաստանում։ Հայաստանի ժամանակը չորս ժամ առաջ է համաշխարհային կոորդինացված ժամանակից (UTC)՝ UTC+04:00[1]։

Հայաստանում ժամացույցի ժամանակը մոտ մեկ ժամ ուշ է արևային կեսօրից։ Հետևաբար, բնակչության ակտիվության ժամերը նման են Փարիզի կամ Բարսելոնայի ժամերին, որոնք արևային ժամանակի մոտավորապես նույն տեղաշարժն ունեն։ Դրանք մոտ մեկ ժամ ուշ են Բեռլինի և Վիեննայի համեմատ, և երկու ժամ ուշ Վարշավայի և Նյու Յորքի համեմատ։

Ամառային ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը չի օգտագործում ամառային ժամանակը։ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով 2012 թվականից չեղյալ է հայտարարվել ամառային ժամանակի պահպանումը, որն այլ կերպ կոչվում է Հայաստանի ամառային ժամանակ (AMST)[2]:

Այլ ժամային գոտիներ UTC +4-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ ժամային գոտիների աշխարհի քարտեզ

Կան որոշ ժամային գոտիներ, որոնք ունեն նույն տեղաշարժը, ինչ AMT-ն, բայց այլ երկրներում կարելի է գտնել այլ անունով, դրանք են[3]՝

  • Վրաստանի ժամանակ
  • Ադրբեջանի ժամանակ
  • Ծոցի ստանդարտ ժամանակ
  • Մավրիկիոսի ժամանակ
  • Արաբական Միացյալ Էմիրությունների ստանդարտ ժամանակ
  • Ռեյունիոն Ժամային Գոտի
  • Սամարայի ժամանակ
  • Սեյշելյան ժամանակ

Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունը նույնպես օգտագործում է Հայաստանի ժամանակը (AMT)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nautical Almanac Office (U S ) (2013 թ․ մայիսի 17). The Nautical Almanac for the Year 2014. Government Printing Office. էջ 262. ISBN 978-0-16-091756-1.
  2. Armenia Time Zone - Armenia Current Time - Daylight Saving Time. TimeTemperature.com.
  3. AMT – Armenia Time (Standard Time). TimeAndDate.com.