Jump to content

Հայքի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

40°48′39″ հս․ լ. 44°29′05″ ավ. ե.HGЯO

Հայքի հրապարակ
Քարտեզ
Քարտեզ

Հայքի հրապարակ, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնական հրապարակը։ Այն հատում է Տիգրան Մեծ պողոտան հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, և Մովսես Խորենացի փողոցը՝ հյուսիս-արևելքից։

Հրապարակը բացվել է 1950-ական թվականներին՝ հիմնված ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կազմած նախնական նախագծի վրա։ Խորհրդային շրջանում հրապարակը հայտնի էր որպես Կիրովի հրապարակ, ի պատիվ բոլշևիկների առաջնորդ Սերգեյ Կիրովի[1]։ Մինչև Հայաստանի անկախանալը Կիրովի արձանը գտնվում էր հրապարակի կենտրոնում։ Հրապարակում նախատեսվում է տեղադրել Հայկ Նահապետի և Տիգրան Մեծի արձաններ[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը զարդարված է կենտրոնական մասում գտնվող մի քանի շատրվաններով։

Այն շրջապատված է մի շարք կարևոր շինություններով.

  • Լոռու մարզի վարչակազմի շենքը՝ հարավային մասից։
  • Վանաձորի քաղաքապետարանը, որը նախագծել է Բաղդասար Արզումանյանը։ Գտնվում է հրապարակի արևելյան մասում։
  • Գուգարք հյուրանոցը՝ արևմտյան մասից, որը նույնպես նախագծել է Բաղդասար Արզումանյանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՎԱՆԱՁՈՐ-ԿԻՐՈՎԱԿԱՆ-ՂԱՐԱՔԻԼԻՍԱ(չաշխատող հղում)
  2. The statues of Hayk Nahapet and Tigranes the Great will be erected at the central square of Vanadzor

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]