Հասմիկ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Հակոբյան
Ծնվել էհունվարի 21, 1979(1979-01-21) (45 տարեկան)
ԾննդավայրԱզատավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ

Հասմիկ Հակոբյան (հունվարի 21, 1979(1979-01-21), Ազատավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։ ՀԳՄ անդամ՝ 2013 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի հունվարի 21-ին Արարատի մարզի Ազատավան գյուղում։ 1985-1966 թվականներին սովորել է Արտաշատի շրջանի Մասիս գյուղի միջնակարգ դպրոցում, 1996-2000 թվականներին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի բակալավրիատում, 2000-2002 թվականներին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2005 թվականին հայցորդ է ձևակերպվել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնում։ 2010 թվականից «Գրանիշ» գրական կայքի հանրային կապերի պատասխանատուն է, 2012 թվականից նույն կայքի գլխավոր խմբագիրը։ 2011 թվականին աշխատել է որպես Webtv համացանցային հեռուստատեսության՝ «Նոթbook» գրական հաղորդման վարող, 2012 թվականից՝ Արցախի գրողների միության կայքի խմբագիր և հանրային կապերի պատասխանատու։ 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ժամանակակից հայ պոեզիան (1991-2004թթ)» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2016 թվականից «Գրանիշ գրական համայնք» ՀԿ հիմնադիր-նախագահն է, 2018 թվականից՝ «Պոեզիայի միջազգային օր» միջոցառման կազմակերպիչ, խմբագիր։ 2003-2016 թվականներին Հայաստանի և Արցախի տարբեր ամսագրերում ու թերթերում հրատարակել է 50-ից ավելի հոդվածներ։ 2008 թվականին արժանացել է Մշակույթի ու երիտասարդության նախարարության հատուկ մրցանակի՝ «Երիտասարդական գրականությունը լավագույնս լուսաբանելու համար»։

2019-2021 թվականներին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Քո արվեստը դպրոցում» ծրագրին՝ հանդես գալով ժամանակակից հայ գրականությունը ներկայացնող ծրագրով։ Բազմաթիվ հանդիպումներ է ունեցել դպրոցներում, գրադարաններում և հանրային ակումբներում՝ ժամանակակից հայ գրականության ներկայացման և նորովի լուսաբանման ծրագրերով։ 2022 թվականին՝ Շանհայի Միջազգային հարաբերությունների համալսարանի առաջարկով, որպես միջազգային փորձագետ, ներառված է եղել հայ գրականության ուսումնասիրության ծրագրում, հանդես է եկել հայ մշակույթը ներկայացնող դասախոսությամբ։ 2001-2023 թվականներին խմբագրել և հրատարակության է պատրաստել մոտ երկու տասնյակ գրական ստեղծագործություններ[1]։ 2023 թվականի դեկտեմբերից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 155-156
  2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով