Jump to content

Հավատքի վերջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավատքի վերջը
անգլ.՝ The End of Faith
ՀեղինակՍեմ Հարիս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
Թեմակրոն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդՆամակ քրիստոնեական ազգին
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչW. W. Norton & Company
Հրատարակման տարեթիվ2004
ԳՄՍՀ0-7432-6809-1
OCLC62265386
Կայքsamharris.org/books/the-end-of-faith

Հավատքի վերջը (անգլ.՝ The End of Faith: Religion, Terror, and the Future of Reason), 2004 թվականին լույս տեսած և PEN/Martha Albrand Award 2005 մրցանակաը ստացած Սեմ Հարրիսի առաջին գիրքը[1]։ Էսսեն հայտնվել է բազմաթիվ հրապարակումներում և համացանցային ֆորումներում։

Հարրիսը սկսել է «Հավատքի վերջը» գրել, իր խոսքերով, «կոլեկտիվ վշտի և զարմանքի» ժամանակ՝ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։ Գիրքը ընդգրկում է կրոնական հավատքի բոլոր ոճերի բազմակողմ քննադատություն այն բանի համար, որ դրանք չեն ձգտում համատեղելիության, առաջացնելով քաղաքակրթությունների հակամարտություններ և խոչընդոտելով առողջ համաշխարհային հասարակության ստեղծումը։

2005 թվականի հոկտեմբերին «Հավատքի վերջը» գիրքը մտել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի բեսթսելերների ցանկի մեջ, զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, և մնում էր ցուցակում 33 շաբաթ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The PEN/Martha Albrand Award for First Nonfiction» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «What Your Brain Looks Like on Faith» (անգլերեն). TIME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.