Jump to content

Հատակագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակելի տան հատակագծի օրինակ

Հատակագիծ, հատակաձև, կառույցի հորիզոնական կտրվածքի օրտոգոնալ պրոյեկցիայի գրաֆիկական պատկերը որոշակի մասշտաբով։ Ըստ հորիզոնական կտրվածքի մակարդակի կազմվում են առաջին, երկրորդ, նկուղային և այլ հարկերի հատակագծեր։ Ելնելով կիրառման նպատակից, հատակագծի վրա կարող են նշվել որմերը, հենքերը և այլ կառուցվածքային տարրերը, կահույքի դասավորությունը ինտերիերում, արտադրական պրոցեսների տեխնոլոգիական սխեմաները, ջեռուցման համակարգերի և այլ սխեմաները։ Ի տարբերություն սովորական հատակագծի, գլխավոր հատակագծի գետնի մակերեսի մակարդակով պատկերում է կառույցի տեղադրումը կամ անսամբլային համադրումը այլ շինությունների հետ տվյալ տեղամասում։ Այս դեպքում նշվում են մատույցները, կանաչապատումը, ճանապարհները և այլն։ Նշվող բոլոր օբյեկտները պատկերվում են արտաքին ընդհանուր ուրվագծերով (առանց մանրամասնությունների), որպես տեսք վերևից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատակագիծ» հոդվածին։