Jump to content

Հետաքրքրասեր Ջորջը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետաքրքրասեր Ջորջը
անգլ.՝ Curious George
ՀեղինակՄարգարեթ Ռեյ, Հանս Աուգուսթո Ռեյ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
ՇարքCurious George?
ՀաջորդCurious George Takes a Job?
ՆկարազարդողՀանս Ավգուստո Ռեյ[1]
ԵրկիրՄիացյալ Նահանգներ
ՀրատարակիչHoughton Mifflin Harcourt
Հրատարակման տարեթիվ1941[1]

Հետաքրքրասեր Ջորջը, մանկական գիրք՝ գրված և նկարազարդված Մարգարեթ Ռեյի և Հանս Աուգուսթո Ռեյի կողմից։ Գիրքը հրատարակել է Հուգտոն Միֆլինը 1941 թվականին[2]։ Այն «Հետաքրքրաշարժ Ջորջը» շարքի առաջին գիրքն է և պատմում է որբ կապիկի և դեղին գլխարկով մարդու արկածների մասին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսում է Ջորջ անվամբ մի փոքրիկ որբ կապիկի մասնակցությամբ, իսկ գործողությունները տեղի են ունենում Աֆրիկայի ջունգլիներում։ Մի անանուն մարդ, որը կրում էր դեղին ծղոտե գլխարկ, իր երկդիտակի միջոցով հետևում է կապիկին և որոշում նրան իր հետ տանել տուն։ Նա իր գլխարկը գցում է գետնին և թաքնվում ծառի հետևում։ Հետաքրքրասեր Ջորջը ցած է իջնում ծառից՝ դիտարկելու այդ մեծ, դեղին գլխարկը։ Նա հագնում է այն, բայց գլխարկն այնքան մեծ է, որ նա չի կարողանում տեսնել։ Դեղին գլխարկով մարդն օգտվում է առիթից՝ կապիկին գցելով իր պայուսակի մեջ։ Մարդը կապիկին փոքրիկ նավակով հասցնում է զբոսանավ, այնուհետև հանում է պայուսակից և հայտնում Ջորջին, որ նրանք միասին գնում են մեծ քաղաքում գտնվող կենդանաբանական այգի և դա, անշուշտ, Ջորջին դուր կգա։ Նա Ջորջին է հանձնում նավի կառավարումը և զգուշացնում, որ հանկարծ փորձանք չբերի։ Տախտակամածին Ջորջը տեսնում է մի քանի ծովախորշեր, փորձում է նրանց հետ թռչել, բայց արդյունքում ընկնում է նավից և հայտնվում ջրի մեջ։ Բարեբախտաբար նավակազմը նկատում է, որ Ջորջը չկա, և նրան գտնում են Ատլանտյան օվկիանոսում։ Նրան փրկող օղակ են նետում և հետ բերում նավ։

Երբ նրանք ժամանում են Ամերիկա, Ջորջը հրաժեշտ է տալիս նավաստիներին և մարդու հետ գնում նրանց տուն, ճաշում, ծխում, այնուհետև գնում քնելու։ Հաջորդ օրը տեսնելով, որ մարդը զանգ է իրականացնում կենդանաբանական այգի՝ Ջորջը որոշում է ևս օգտվել հեռախոսից։ Նա անմտածված հավաքում է հրշեջ ծառայության հեռախոսահամարը, որը, անպատասխան մնալով, շտապում է քարտեզում գրանցվաց հասցեն։ Գտնելով Ջորջին և չհայտնաբերելով հրդեհ՝ հրշեջները բռնում են նրան և տանում բանտ։

Ջորջը հետո փորձում է պատուհանից դուրս թռնել, բայց հանդիպում է խոչընդոտների։ Հետո մի պահակ է ներս մտնում և փորձում թռնել մահճակալի վրա՝ փորձելով օգնել Ջորջին՝ փախչել բանտից։ Պահակը այքան ծանր էր, որ մահճակալը կոտրվում է և նա հենվում է պատի վրա։ Այս փաստը մոլորեցնում է պահակին, և նա Ջորջի համար բավարար ժամանակ է ապահովում՝ դռնից դուրս գալու և փախչելու։ Ջորջը ճանապարհին հանդիպում է փուչիկ վաճառողի և փորձում է մի փուչիկ խլել, բայց այնպես է ստացվում, որ բոլոր փուչիկները վերցնում է և հայտնվում է օդում։ Ամեն ինչ վերևից այնքան փոքր էր երևում։ Ջորջին քշում էր զեփյուռը, իսկ երբ քամին դադարեց, նա հայտնվեց լուսարձակի վրա՝ խառնաշփոթ առաջացնելով երթևեկության մեջ։ Մարդը գտնում է նրան, գնում է բոլոր փուչիկները և վերջապես Ջորջին տանում է իր նոր տուն՝ կենդանաբանական այգի, որտեղ ամեն կենդանի ստանում է իր փուչիկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eccleshare J. 1001 Children's Books You Must Read Before You Grow Up — 2009. — ISBN 978-0-7333-2562-5
  2. Curious George on goodreads.com
  3. «History of Curious George». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.