Jump to content

Հովհաննես Գույումճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գույումճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Գույումճյան
ԾննդավայրԲաբերդ, Թուրքիա
Մահացել է1915
Մահվան վայրՄալաթիա, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունդեղագործ

Հովհաննես Գույումճյան (Բաբերդ, Կարինի նահանգ - 1915, Մելիտինե), հայ դեղագործ։

Ծնվել է 1885 թվականին Կարինի նահանգի Բաբերդի (Բայբուրդ) գավառի կենտրոն Բաբերդ քաղաքում։ Ունեցել է դեղագործական կրթություն և Մելիտինեում աշխատել է որպես դեղագործ։ Սպանվել է 1915 թվականին Մելիտինեում կամ քաղաքից դուրս։

Արսեն Յարմանի գրքում հիշատակվում է ոմն Հավհաննես Գույումճյան, որը 1894-1921 թվականներին Կարինում ունեցել է սեփական դեղատուն, բայց փաստեր չկան, թե նա նույն մարդն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թեոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։