Jump to content

Հովհաննես Չամուռճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Չամուռճյան
Ծնվել էօգոստոսի 7, 1801(1801-08-07)[1]
ԾննդավայրԲուրսա, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 24, 1888(1888-06-24)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՉարխափան Սուրբ Աստվածածին վանք (1819)[1]
Մասնագիտությունհրապարակախոս, քահանա, բանասեր և թարգմանիչ
ԱշխատավայրՍկյուտարի ճեմարան[1]

Հովհաննես Սերովբեի Չամուռճյան, Պրուսացի, Տեր-Կարապետյան (օգոստոսի 7, 1801(1801-08-07)[1], Բուրսա, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 24, 1888(1888-06-24)[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ հրապարակախոս, կրոնական գործիչ, բանասեր, թարգմանիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1817-1819 թվականներին սովորել է Արմաշի վանքում։ Տիրապետել է 12 հին ու նոր լեզուների։ 1819 թվականից դասավանդել է Բուրսայում, զբաղվել թարգմանական աշխատանքով։ 1830 թվականին տեղափոխվել է Կ․ Պոլիս։ 1838-1849 թվականներին (որոշ ընդմիջումով) դասախոսել է Սկյուտարի ճեմարանում, եղել նրա տնօրենը։ 1841-1846 թվականներին գրաբարից աշխարհաբարի է վերածել մի շարք գրքեր։ 1846 թվականին հիմնել և խմբագրել է պատրիարքարանի առաջին պարբերաթերթը՝ «Հայաստան»-ը (մինչև 1848 թվականը՝ Մ․ Աղաթոնի հետ, 1850-1852 թվականներին՝ մենակ)։ 1855-1856 թվականներին լույս է ընծայել «Զոհալ» հայատառ թուրք, հանդեսը․ 1857 թվականից այն թարգմանաբար վերանվանվել է «Երևակ» և տպագրվել հայերենով[2]։ Հանդեսը հիմնականում արծարծել է հոգևոր-կրոնական բնույթի հարցեր։ Լինելով կղերաամիրայական պահպանողական հոսանքի պարագլուխը՝ Չամուռճյանը հանդես է եկել որպես հայ իրականության մեջ ազատասիրական արտահայտությունների մոլեռանդ թշնամի, այդ դիրքերից էլ գործուն մասնակցություն է ունեցել Երուսաղեմի պատրիարքական ընտրությունների առթիվ ծավալված «Ներսեն-Դուրսեն» հայտնի պայքարին։ Չամուռճյանը հակամարտության մեջ է եղել սահմանադրական շարժման կողմնակիցների, մասնավորապես՝ «Մեղու»-ի շուրջը համախմբված հայ գործիչների և Մ․ Նալբանդյանի հետ։ Ամբաստանագրի կշիռ ունեցող Չամուռճյանի հոդվածներին պատասխանել է Մ․ Նալբանդյանը «Երկու տող» պամֆլետում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 664—665.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԵՐԵՒԱԿ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չամուռճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 664