Jump to content

Հովնան Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովնան Դավթյան
Ծնվել է1865
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Ժնևի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ

Հովնան Դավթյան, (Հոնան Նանոյան, 1865, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1918, Ժնև, Շվեյցարիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Շուշիի թեմական, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Ժնևի համալսարանում ուսումնասիրել է հասարակական գիտություններ։ 1891 թվականից եղել է ուսուցիչ Թավրիզում, որտեղ միացել է Հովսեփ Արղությանի և Նիկոլ Դումանի խմբին։ ՀՅԴ կուսակցության 1892 թվականի առաջին ընդհանուր ժողովի նախաձեռնողներից էր, Սիմոն Զավարյանի հետ հանդես է եկել սոցիալիստական գաղափարների պաշտպանությամբ։ 1895-1896 թվականներին Ժնևում խմբագրել է «Դրոշակը»։ 1898 թվականին վերադարձել է Թավրիզ։ 1905-1906 թվականներին Թիֆլիսում խմբագրել է «Հառաջ» թերթը։ Հայ-թաթար. ընդհարումների ժամանակ Շուշիում ջանացել է հարթել երկու ժոդովուրդների հարաբերությունները։ 1909-1913 թվականներին Թավրիզում եղել է Կենտրոնական դպրոցի տեսուչ, ապա անցել է Ժնև, ուր մահացել է թոքախտից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արղության Հ, Հովնան Դավթյան (հուշեր անցյալից), Վեմը, 3, 1938, էջ 87-92։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։