Jump to content

Հովսեփ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1887[1]
ԾննդավայրՎերին Կարմիրաղբյուր, Հայաստան[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1907)[1] և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1914)[1]
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովսեփ Համբարձումի Պողոսյան (նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1887[1], Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան[1] - 1938[1]), «պրոֆեսիոնալ հեղափոխական», կուսակցական և պետական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1906

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907) և Մոսկվայի առևտրի ինստիտուտը (1914)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է աշակերտական տարիներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, բոլշևիկյան աշխատանք է տարել և Ելիզավետպոլում և Կովկասյան ռազմաճակատի թուրքեստանյան 2-րդ կորպուսի զորամասերում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ակտիվորեն մասնակցել է զինվորների դեպուտատների խորհուրդների և կոմիտեների գործունեությանը, ընտրվել գնդի կոմիտեի նախագահ, կորպուսային կոմիտեի անդամ։ 1917 թվականի հուլիսյան օրերին ձերբակալվել է, սակայն շուտով ազատվել հեղափոխական զորամասերի պահանջով։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսում մասնակցել է աշխատավորական ցույցերի կազմակերպմանը։ 1917 թվականի վերջին Հյուսիսային Կովկասում, Եկատերինոդարում (Կրասնոդար) մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մղված պատերազմին, 1918 թվականի մարտին Բոնչ-Բրուևիչի և մի քանի այլ ընկերների հետ կազմակերպել Եկատերինոդարի գրավումը։ 1918 թվականի վերջին եկել է Հայաստան։ Մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների 1919 թվականի սեպտեմբերյան խորհրդակցությանը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել Արմենկոմի անդամ, 1920 թվականի գարնանը արտաքսվել է Հայաստանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 371.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371