Jump to content

Հրայր Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Անանյան
Ծնվել է1913
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և «Կարմիր աստղ» շքանշան

Հրայր Սարգսի Անանյան (1913 - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ Արժանացել է Լենինի շքանշանի։ ԽՄԿԿ անդամ (1939 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Թբիլիսիի հայկական № 72 դպրոցն ավարտելուց հետո հայրենի գյուղում անցել է ուսուցչական աշխատանքի, հետագայում սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և նորից վերադարձել Շամշադին։ Սկզբում աշխատել է որպես ուսուցիչ, ապա ժողկրթբաժնի տեսուչ և դպրոցի տնօրեն։ 1940 թվականին զորակոչվել է բանակ։ Երբ սկսել է Հայրենական մեծ պատերազմը, նա որպես քաղաշխատող մասնակցել է տարբեր ռազմաճակատների մարտական գործողություններին։

Բանակից զորացրվելուց հետո աշխատել է Երևանի Միքայել Նալբանդյանի և Շավարշյանի անվան դպրոցներում որպես ուսմասվար, դպրոցի տնօրեն։ Հոդվածներով հանդես է եկել մանկավարժական մամուլում։

Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, Մարտական ծառայությունների համար և մի շարք այլ մեդալներով, իսկ ետպատերազմյան տարիներին՝ նաև Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20-21։