Jump to content

Ձերժինսկայա (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձերժինսկայա
Տեսակբլուր
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Բելառուս
ՎարչատարածքDziaržynsk District?
ԲԾՄ345 մետր
Մասն էBelarusian Ridge?
Քարտեզ
Քարտեզ

Ձերժինսկայա (Սուրբ լեռ) (բելառուս․՝ Гара Дзяржы́нская), Բելառուսի ամենաբարձր կետը[1]։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերժինսկայա լեռան բացարձակ բարձրությունը կազմում է 345 մետր[2] և իրենից ներկայացնում է բլուր։ Այն գտնվում է Մինսկի բարձրությունում (Բելառուսական թմբաշարի մի մասն է)։ Մայրաքաղաք Մինսկից գտնվում է երեսուն կիլոմետր հեռավորության վրա՝ Ձերժինսկ քաղաքի մոտ՝ Սկիրմունտովո գյուղում։ Նախկինում լեռն անվանել են Սուրբ լեռ, իսկ 1958 թվականին այն անվանակոչեցին Ձերժինսկայա։ 1990-ական թվականների վերջերին լեռան գագաթին տեղադրեցին գրանիտե սալ, որի վրա բելառուսերեն գրված է հետևյալը. «Ձերժինսկայա լեռ։ Բելառուսի ամենաբարձր կետը։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 345 մետր»։ Ներկայիս դրությամբ տարածքը բարեկարգված է և համարվում է հուշարձան։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատության համար պետք է նշել, որ Բելառուսում 2011 թվականի օգոստոսի դրությամբ Ձերժինսկայա բլուրից առավել բարձր են հեռուստաաշտարակները՝ Կոլոդիշչի, Ուշաչի, Սլոնիմե[1]. սրանց բարձրությունը կազմում է 350 մետր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «У Беларусі ўсталяваны новы рэкорд вышыні будынка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  2. "Dzyarzhynskaya Hara" Արխիվացված 2013-12-20 Wayback Machine Peakery.com. Retrieved 2013-02-18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձերժինսկայա (լեռ)» հոդվածին։