Jump to content

Ղպտի ուղղափառ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղպտիական խաչ
Սբ. Մարկոս ղպտիական տաճարը Ալեքսանդրիայում

Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցի, Եգիպտոսի քրիստոնեական եկեղեցու պաշտոնական անվանումը, արևելյան հնագույն եկեղեցիներից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնվել է Մարկոս առաքյալի կողմից Ալեքսանդրիայում։ Պատարագի ժամանակ օգտագործվում է ղպտիական ծիսակարգը, պատարագը կատարվում է արաբերեն և ղպտիերեն լեզուներով։

Ղպտի ուղղափառ եկեղեցին հակաքաղկեդոնական եկեղեցի է և ընդունում է միայն առաջին երեք տիեզերական ժողովների որոշումները, ինչպես և Հայ Առաքելական Եկեղեցին։

Ներկայումս Ղպտի ուղղափառ եկեղեցին ունի 400 համայնք, մեծ մասը Եգիպտոսում, մնացածը՝ եգիպտական սփյուռքում։

Ղպտի եկեղեցու գլուխ կանգնած է պատրիարքը։ Մինչև 2012 թ. մարտի 17-ը եկեղեցին գլխավորել է Շենուդա III-ը։ 2012 թ. նոյեմբերի 4-ին նոր պատրիարք ընտրվեց 60-ամյա եպիսկոպոս Թեոդորոսը Բուհեյրա նահանգից։ Նա դարձավ պատրիարք Թեոդորոս II։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղպտի ուղղափառ եկեղեցի» հոդվածին։