Jump to content

Ճակնդեղ խոշորարմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճակնդեղ խոշորարմատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բազուկայիններ (Betoideae)
Տրիբա Beteae
Ցեղ Բազուկ (Beta)
Վերնատեսակ 'Corollinae'
Տեսակ Ճակնդեղ խոշորարմատ (B. macrorhiza)
Միջազգային անվանում
Beta macrorhiza

Ճակնդեղ խոշորարմատ (լատին․՝ Beta macrorhiza), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-60 (80) սմ բարձրությամբ, ուղիղ կամ պառկած ցողունով և հաստ իլիկանման, ներսում կարմիր արմատով բազմամյա խոտաբույս է։ Ծաղկակից տերևները լայն-ձվաձև են, ծաղիկները՝ գերազանցող։ Ծաղկաբույլը երկարացած է և հասկանման[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) և Սևանի (Արեգունի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերին, տափաստանում, մարգագետնատափաստանում և լճերի ավազոտ ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին։ Կուլտուրական ճակնդեղի վայրի ազգակիցն է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Մեկ պոպուլյացիան աճում է «Սևան» ազգային պարկի տարածքում։ Սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճակնդեղ խոշորարմատ» հոդվածին։