Jump to content

Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ3333

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գագիկ Հովհաննիսյան, (ապրիլի 21, 1947, Երևան, հունիսի 27, 2015, Ստավանգեր, Նորվեգիա) շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1970-2015), ՀՀ վաստակավոր լրագրող (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1947 թվականի ապրիլի 21֊ին, Երևան քաղաքում։ Սովորել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում։ Դեռևս դպրոցական տարիներին Գագիկ Հովհաննիսյանը շախմատային լրագրողի յուրօրինակ «մկրտություն» է ունեցել: Նա տնային ձեռագիր թերթ է կազմել, որտեղ խնամքով ներկայացրել է շախմատային աշխարհում տեղի ունեցող գլխավոր իրադարձությունները:

1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1970 թվականից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Ասում են, երբ հզոր է մարդու ձգտումը, վերին ուժերն էլ են նպաստում դրանց իրագործմանը: Եվ ահա՝ 1972 թվականի հունվարին՝ ընդամենը 24 տարեկան հասակում, Գագիկ Հովհաննիսյանը հիմնադրել է «Շախմատային Հայաստան» հանդեսը: Դա աննախադեպ երևույթ է այն առումով, որ խորհրդային մամուլը դեռեւս այդքան երիտասարդ գլխավոր խմբագիր չէր ունեցել։ Մինչ այդ Խորհրդային Միութենական հանրապետություններից Լատվիան էր միայն ազգային լեզվով շախմատային պարբերական հրատարակում՝ չհաշված, իհարկե, մոսկովյան շախմատային մամուլը:

Ահա այդ 43 տարիների ընթացքում շախմատային բազմաթիվ սերունդներ են իրենց խաղամակարդակը բարձրացրել հայալեզու և միշտ գրական հայերենով ներկայացող պարբերականի շնորհիվ: Առանց վարանելու կարելի է պնդել, որ «Շախմատային Հայաստանը» նշանակալից դեր է խաղացել հայկական շախմատի ակնառու նվաճումների մեջ:

Շատ մեծ ընդգրկում ուներ Գագիկ Հովհաննիսյանի՝ շախմատի հետ սերտ առնչություն ունեցող զբաղմունքների շրջանակը: Մեծ լսարան ուներ «Շախմատ-64» հեռուստատեսային հաղորդաշարը, որը տասնամյակներ շարունակ նա մեծ հմտությամբ վարում էր կիրակի օրերին:

Գագիկ Հովհաննիսյանի գործունեության մեջ ուրույն տեղ ուներ դասախոսական աշխատանքը: Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած նրա բազում սաները երախտագիտությամբ են հիշում իրենց դասախոսին: Նրանցից շատերը երկար տարիներ համագործակցել են նաև «Շախմատային Հայաստան» հանդեսի հետ: Շախմատասերների շրջանում Գագիկ Հովհաննիսյանը քաջ հայտնի է իր հեղինակած բազմաթիվ գրքերով, որոնցում նա մեծագույն սիրով ներկայացրել է հայկական շախմատի գրեթե բոլոր խոշոր նվաճումները:

Բայց այս ամենից զատ և այս ամենից առավել Գագիկ Հովհաննիսյանն աշխարհում հայտնի է որպես շախմատային անխոնջ գործիչ և հմուտ կազմակերպիչ: 45 տարի անընդմեջ նա եղել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Այդ ընթացքում մեր հանրապետությունում չի եղել որևէ լուրջ շախմատային իրադարձություն, որտեղ նա լիուլի դրսևորած չլիներ իր կազմակերպչական հզոր ներուժը:

1996 թվականին Երևանում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Գագիկ Հովհաննիսյանի կատարած աշխատանքի համար ՖԻԴԵ-ն նրան արժանացրել է շախմատային «Օսկարի» դափնեկրի պատվավոր կոչման: Նա եղել է շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ, ինչպես նաև միջազգային այդ կազմակերպության լրագրության և վիճակագրության հանձնաժողովի նախագահ:

Գագիկ Հովհաննիսյանն իսկական երանություն էր ապրում, երբ այդքան զբաղվածության մեջ երբեմն-երբեմն շախմատ խաղալու հնարավորություն էր ունենում: Տարեց շախմատասերները գուցե և հիշեն, որ դեռ 16 տարեկան հասակում նվաճել է Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումը: Այն ժամանակ առաջնություններ չէին անցկացվում տարիքային առանձին խմբերի համար: Եվ գործնական խաղում ամենամեծ հաջողությունն ունեցել է 1998 թվականին, երբ նվաճել է շախմատիստների աշխարհի 6-րդ չեպիոնի տիտղոսը, ինչի համար նրա շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:

Գագիկ Հովհաննիսյանը հայկական շախմատի հանրահայտ ձեռքբերումների իսկական տարեգիրը եղավ, նա սրտանց հպարտանում էր մեր շախմատիստներ նվաճումներով: Նա հույսով ու հավատվ սպասում էր Լևոն Արոնյանի մեծ թռիչքի:

Եվ ահա այս անգամ էլ լուրջ ակնկալներով նա մեկնեց Նորվեգիա, որպես լուսաբանի մեր շախմատային առաջատարի մասնակցությամբ Ստավանգերի հերթական գերմրցաշարը: Ավաղ, նա չհասցրեց մինչև վերջ հետևել մրցաշարի ընթացքին և նվիրյալ զինվորի պես կյանքին հրաժեշտ տվեց հենց «մարտական» դիրքերում: 2015 թվականին հունիսի 27֊ին Գագիկ Հովհաննիսյանի շախմատային պարտիան մնաց անավարտ։

Հայկական շախմատն ահավոր ծանր կորուստ կրեց: Դժվար է հավատալ, որ այլևս մեզ հետ չէ Գագիկ Հովհաննիսյանը, ով վերջին 5 տասնամյակների ընթացքում աներևակայնլիորեն շատ բան է արել մեր շախմատի միջազգային ճանաչմանը նպաստելու գործում: Այնքան էլ հաճախ չեն հանդիպում մարդիկ, ովքեր անվերապահորեն, պարզապես ֆանատիկ սիրով, ողջ կյանքը նվիրում են մի գործի, ինչն ի սկզբանե իրենց բուն առաքելությունն է դարձած լինում:

Հայկական շախմատն ահավոր ծանր կորուստ կրեց: Դժվար է հավատալ, որ այլևս մեզ հետ չէ Գագիկ Հովհաննիսյանը, ով վերջին 5 տասնամյակների ընթացքում աներևակայնլիորեն շատ բան է արել մեր շախմատի միջազգային ճանաչմանը նպաստելու գործում: Այնքան էլ հաճախ չեն հանդիպում մարդիկ, ովքեր անվերապահորեն, պարզապես ֆանատիկ սիրով, ողջ կյանքը նվիրում են մի գործի, ինչն ի սկզբանե իրենց բուն առաքելությունն է դարձած լինում:

Գագիկ Հովհաննիսյանը շատ էր ուրախանում նաև իր թոռներով։ Հուլիսի 20֊ը՝ շախմատի միջազգային օրը, համընկնում է թոռնուհու՝ Աննայի ծննդյան օրվա հետ։ Մյուս թոռը՝ Միքայելը, ծնվել է ինձ հետ, նույն տարեթվին՝ 2013 թվականին։

Ճիշտ է, որ կյանքում անփոխարինելի մարդ չի լինում, բայց բնավ պարզ չէ, թե քանի հոգով է հնարավոր փոխարինել Գագիկ Հովհաննիսյանին՝ հայկական շախմատի մեծ երախտավորին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]