Jump to content

Մասնակից:ԳՄԱ1286/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանայք մեդիայում, անհատներ են, որոնք մասնակցում են լրատվամիջոցների գործունեությանը: Մեդիան կոլեկտիվ հաղորդակցման միջոցներ կամ գործիքներ են, որոնք օգտագործվում են տեղեկատվության կամ տվյալների պահպանման և փոխանցման համար[1][2]։ Կանանց դերը ԶԼՄ-ներում հիմնական չորս ուղղությամբ է՝ ԶԼՄ-ների ազատություն, լրատվամիջոցների բազմակարծություն, լրատվամիջոցների անկախություն և լրատվամիջոցների անվտանգություն: Կանայք ԶԼՄ-ներում բախվում են նույն դժվարություններին և սպառնալիքներին, ինչ տղամարդիկ, և ենթարկվում են գենդերային անհավասարության, անվտանգության խնդիրների կամ թերներկայացվածության[3]: Հետազոտությունների համաձայն, հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում հայտնված լուրերի առնվազն քսանհինգ տոկոսը որպես թեմա նշում է կանանց: 2015 թվականի հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում լրատվական փորձագետների միայն 19%-ն ու թղթակիցների 37%-ն են կանայք: Հասարակության գենդերային անհավասարակշիռ տեսանկյունն ունի վնասակար կարծրատիպեր խթանելու ներուժ, գիտնականները ուսումնասիրում են աշխատուժում կանանց թերներկայացվածությունը: Անշուշտ լրատվամիջոցները պետք է փոխեն արտաքին աշխարհը պատկերելու ձևը, բայց որևէ մեկը չունի իրավասություն փոխելու մեդիան[4]։

Ֆրեդ Սիֆուենտես, լրագրողներ, որոնք վերապատրաստում են անցնում Հարավային Սուդանում

Կին լրագրողների անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողների անվտանգությունը լրագրողների և լրատվամիջոցների մասնագետների՝ տեղեկատվություն ստանալու, արտադրելու և տարածելու կարողությունն է՝ առանց ֆիզիկական կամ բարոյական սպառնալիքների: Կին լրագրողները նույնպես բախվում են վտանգների, ինչպիսիք են սեռական ոտնձգությունները, «լինի նպատակաուղղված սեռական բռնության տեսքով, ամբոխի հետ կապված բռնության՝ ուղղված հանրային իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ, կամ կալանքի տակ գտնվող լրագրողների նկատմամբ սեռական բռնության։ Այս հանցագործություններից շատերը չեն հաղորդվում հզոր մշակութային և մասնագիտական ​​խարաների արդյունքում»[5][6]: Գենդերային հիմքով բռնությունը, որին նրանք բախվում են, ներառում է առցանց ոտնձգություն, սեքսիստական ​​ահաբեկում, ֆիզիկական վնասվածք, բռնաբարություն և նույնիսկ սպանություն[7]:

Սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին լրագրողները, անկախ իրենց աշխատանքային միջավայրից, բախվում են ֆիզիկական բռնության, սեռական ոտնձգությունների, բռնաբարության և նույնիսկ սպանության ռիսկերին: Կին լրագրողները խոցելի են հարձակումների նկատմամբ ոչ միայն նրանց կողմից, ովքեր փորձում են լռեցնել լուսաբանումը, այլ նաև աղբյուրների, գործընկերների և այլոց կողմից[8]: 2014 թվականին շուրջ 1000 լրագրողների գլոբալ հարցումը, որը նախաձեռնել էր News Safety Institute-ը (INSI)՝ համագործակցելով Կանանց ԶԼՄ-ների միջազգային հիմնադրամի (IWMF) հետ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, ցույց է տվել, որ կանանց գրեթե երկու երրորդը, որոնք մասնակցել են հարցմանը աշխատավայրում ենթարկվել է ահաբեկման, սպառնալիքի կամ բռնության[9]։

2012-2016 թվականն ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը դատապարտել է 38 կին լրագրողների սպանությունը, որը կազմում է սպանված լրագրողների 7 տոկոսը[10]։ Սպանված կին լրագրողների տոկոսը զգալիորեն ցածր է ԶԼՄ-ների աշխատուժում նրանց ընդհանուր ներկայացվածությունից: Այս մեծ գենդերային տարբերությունը, հավանաբար, մասամբ պայմանավորված է պատերազմական գոտիներով կամ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քաղաքականությունը և հանցավորությունը, զեկուցող կանանց մշտական ​​թերներկայացվածությունը[11]։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2017 թվականի սեպտեմբերի զեկույցը ուրվագծում է կին լրագրողների անվտանգության ամրապնդման համար գենդերային զգայուն մոտեցման առաջընթացի ճանապարհը[12]: 2016 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է CM/Rec(2016)4 հանձնարարականը լրագրության պաշտպանության և լրագրողների և լրատվամիջոցների այլ դերակատարների անվտանգության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով գենդերային հատուկ սպառնալիքները, որոնց բախվում են շատ լրագրողներ և կոչ անելով շտապ, վճռական և համակարգված արձագանքելու[13][6]։ Նույն տարում IPDC խորհուրդը պահանջել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի զեկույցում ներառել գենդերային տեղեկատվություն[14]:

Իրավական ոտնձգությունները ամենամեծ սպառնալիքն են կին լրագրողների համար, ասվում է Լրագրության մեջ կանանց կոալիցիայի զեկույցում: Այս տարի մինչ այժմ CFWIJ-ին զեկուցվել է իրավական ոտնձգությունների առնվազն 72 դեպք: Երբ կալանավորումների թիվը գումարվում է, պարզ է դառնում, թե ինչպես կարելի է իրավական համակարգը չարաշահել լրագրողներին թիրախավորելու և լռեցնելու համար՝ լուրջ վտանգ ներկայացնելով կին լրագրողների համար։

Մեկ այլ մեծ խնդիր է ոտնձգությունը, որը կարող է տեղի ունենալ առցանց և աշխատավայրում: Կանանց ոտնձգությունների սեքսուալ բնույթը սովորաբար արմատավորված է կնատյացության (միզոգինիա) մեջ, ինչի մասին են վկայում բռնաբարության սպառնալիքների բազմաթիվ դեպքերը և սեռական բացահայտ մանիպուլյացիայի ենթարկված լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք օգտագործվել են կին լրագրողներին զրպարտելու և արատավորելու համար: Կրկին տեսանելի է այսպես կոչված «կրկնակի գրոհը» կին լրագրողների վրա՝ նրանք թիրախավորված են թե՛ սեռով, թե՛ մասնագիտությամբ։ Այդ իսկ պատճառով, կարևոր է կենտրոնանալ այն վտանգների գենդերային բաղադրիչների վրա, որոնց ենթարկվում են կին լրագրողները: Այն ոտնձգությունները, որոնց բախվում են կին լրագրողները, լինի դա առցանց, թե օֆլայն, սպառնում է նրանց խոսքի ազատության իրավունքին և սահմանափակում լրատվամիջոցների կարծիքների բազմազանությունը[15]։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. What is media? definition and meaning http://www.businessdictionary.com/definition/media.html Արխիվացված 7 Մայիս 2017 Wayback Machine
  2. What is Communication Media? – Definition from Techopedia http://www.techopedia.com/definition/14462/communication-media
  3. World Trends in Freedom of Expression and Media Development Global Report 2017/2018 (PDF). UNESCO. 2018. էջ 202.
  4. Rattan, Aneeta (June 6, 2019). «Tackling the Underrepresentation of Women in Media». Harvard Business Review. էջեր 1–2. Վերցված է June 6, 2019-ին.
  5. The United Nations Plan of Action on the Safety of Journalists and Issues of Impunity, 2012, https://en.unesco.org/sites/default/files/un-plan-on-safety-journalists_en.pdf
  6. 6,0 6,1 World Trends Report in Freedom of Expression and Media Development Global Report 2017/2018 (PDF). UNESCO. 2018.
  7. «Safety of Women Journalists». UNESCO.org.
  8. Lanza, Edison. 2017. Silenced Zones: Highly Dangerous Areas for the Exercise of Freedom of Expression. Office for the Special Rapporteur for Freedom of Expression of the Inter-American Commission on Human Rights. Available at http://www.oas.org/en/iachr/expression/docs/publications/ZONAS_SILENCIADAS_ENG.pdf.
  9. International Media Women's Foundation and International News Safety Institute 2013.
  10. «UNESCO Condemns Killing of Journalists». 9 November 2016.
  11. Harris, Janet, Nick Mosdell, and James Griffiths. 2016. Gender, Risk and Journalism. Journalism Practice 10 (7): 902–916
  12. UN General Assembly. 2017. The safety of journalists and the issue of impunity: Report of the Secretary-General. Available at https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N17/245/44/PDF/N1724544.pdf?OpenElement.
  13. «Recommendation CM/Rec(2016)4 of the Committee of Ministers to member States on the protection of journalism and safety of journalists and other media actors». search.coe.int. Վերցված է 2023-08-09-ին.
  14. «IPDC Documents». 21 March 2017.
  15. «FPU Knowledge & Quality» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]