Jump to content

Մասնակից:Համբարձումյան Ռաֆիկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբարձումյան Ռաֆիկ/Ավազարկղ

Դանիել Բալդինի (իտալ.՝ Daniele Baldini, ), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Պրատո» ֆուտբոլային ակումբի սան։ Խաղացել է C1, C2, B և A սերիաներում: Խաղերի քանակով ամենաշատը խաղացել է «Էմպոլի» ակումբում, որտեղ խաղացել է 1991-1992 և 1995-2001 թվականներին։ 1997/98 մրցաշրջանում նա ակումբի հետ դուրս է եկել Սերիա Ա։ Եղել է թիմի ավագը[1]։ «Էմպոլիի» կազմում Սերիա B-ում անցկացրել է 119 խաղ և խփել երեք գոլ, Սերիա A-ում՝ 53 խաղ՝ 1 գոլ[2] ։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո նա միացել է «Էմպոլիի» մարզչական շտաբին։ 2003 թվականի հունիսին, նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ, նա փոխարինել է իր ազգանվանակից Սիլվիո Բալդինիին՝ «Էմպոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում[3]։ Նա գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել մինչև հոկտեմբեր, նրա գլխավորությամբ ակումբը 6 խաղ է անցկացրել Ա Սերիայում։ 2004 թվականին նա գլխավորել է Սերիա C1-ում հանդես եկող «Լուկեզե» ֆուտբոլային ակումբ։

Ավելի ուշ նա միացել է Լուչանո Սպալետտիի մարզչական շտաբին, որի հետ նա 1991-1993 թվականներին խաղացել է «Էմպոլիում»։ Հետագայում աշխատել է «Ռոմայի» (2005-2009 և (2016-2017)), «Զենիթի» (2009-2014), «Ինտերի» (2017-2019) մարզչական շտաբներում: Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» նա աշխատել է իր նախկին թիմակիցներ Լուչանո Սպալետտիի և Մարկո Դոմենիչինիի և Ալբերտո Բարտալիի հետ: Զենիթի շտաբում Դանիել Բալդինին պատասխանատու է եղել պաշտպանների հետ աշխատելու համար[4]:

Ամուսնացած է, կնոջ անունը Քրիստինա է, 1992 թվականին ծնվել է նրանց որդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mamma Genziana e la moglie Cristiana felici per la prodezza di Daniele La famiglia Baldini in festa Il capitano azzurro ha regalato la salvezza all'Empoli(չաշխատող հղում)
  2. «Профиль игрока на сайте transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին. Վերցված է 2020-04-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. David Biuzzi, Baldini si prende l'Empoli, in la Repubblica, 18 giugno 2003 Արխիվացված է Նոյեմբեր 13, 2016 Wayback Machine-ի միջոցով:.
  4. rusfan.ru — Даниэле Бальдини: «Серьёзно работать можно...»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]