Jump to content

Մասնակից:Միշա Ասիրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողագիտություն, ուվոլոգիա (լատիներեն՝ uva – խաղող և հունարեն logos – խոսք, ուսմունք), գիտություն խաղողի ողկույզի և պտուղների կառուցվածքային բաղադրամասերի և նրանց հատկությունների (որպես սննդի արդյունաբերության հումքի) մասին։ «Խաղողագործություն» եզրույթը և խաղողի սորտերի խաղողա գիտ. նկարագրության մեթոդի կան առաջարկել է ռուս գիտնական Ն. Ն. Պրոստոսերդովը։ Խաղողագիտւթյան հիմնական դրույթի էությունն այն է, որ խաղողի տեխնոլոգիական հատկությունները որոշվում են բնական պայմաններով, սորտերի առանձնահատկություններով և նրանց աճեցման եղանակներով։ Ողկույզի մեխ. կազմի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հաստատել ողկույզի, նրա կմախքի զանգվածի, իսկ պտուղների համար՝ պտղամաշկի, պտղամսի, սերմերի և հյութի հարաբերակցությունը։ Պտուղների մեխանիկական հատկությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշել պտղակոթին նրանց կպման ամրությունը և ճզմման հանդեպ դիմադրությունը։ Խաղողագիտւթյան ուսումնասիրում է նաև խաղողի պտուղների քիմիական կազմը, նրանց հասունացման շարժը և տալիս է սորտի օրգանոլեպտիկ գնահատականը։ Խաղողագիտությանը լրացնում է խաղողագրությունը։ Խաղողագիտության տվյալների հիման վրա սննդի արդյունաբերությունը մշակում է խաղողի սորտին համապատասխան վերամշակման տեխնոլոգիա։