Մասնակից:Ar.Gyan/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցինկի օքսիդ՝ ZnO անգույն, բյուրեղային փոշի է, ջրում չի լուծվում, տաքացնելիս դեղնում է և 1800°C-ում ենթարկվում սուբլիմացիայի:

Ar.Gyan/Ավազարկղ 3
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՑինկի օքսիդ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է ցինկիտ բնական հանքաքարը, որի հիմնական բաղադրիչը ցինկի օքսիդն է:

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմահաղորդականությունը 54Վտ/(Մ·Կ)[1]:

Ցինկի օքսիդը կիսահաղորդիչ է, որի արգելված գոտին 3,36 էլեկտրոն վոլտ է: Ցինկի օքսիդը դասվում է էլեկտրոնային կիսահաղորդչային նյութերի շարքին:

Սենյակային ջերմաստիճանում սպիտակ ցինկի օքսիդը տաքացնելիս դեղնում է, որի պատճառը արգելված գոտու նվազումը և կլանման սպեկտրի եզրի տեղաշարժն է ուլտրամանուշակագույն շրջանից դեպի տեսանելի սպեկտրի կապույտ շրջանը:

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկնի օքսիդը ամֆոտեր (երկդիմի) է՝ փոխազդում է թթուների հետ առաջացնելով ցինկի աղեր, հիմքերի լուծույթների հետ փոխազդելիս առաջացնում է կոմպլեքս միացություններ՝ եռ-, քառա- և հեքսահիդրօքսոցինկատներ (օրինակ՝ Na2[Zn(OH)4], Ba2[Zn(OH)6] և այլն):

Ցինկի օքսիդը լուծվում է ամոնիակի ջրային լուծույթում առաջացնելով կոմպլեքս ամիակատ:

Ալկալիների և որոշ մետաղների օքսիդների հետ հալելիս ցինկի օքսիդն առաջացնում է ցինկատներ:

Բորի օքսիդի և սիլիցիումի երկօքսիդի հետ փոխազդելիս ցինկի օքսիդն առաջացնում է ապակենման բորատներ և սիլիկատներ:

Ցինկի օքսիդի փոշին և ցինկի քլորիդի խիտ լուծույթը խառնելիս առաջանում է արագ (2—3 րոպեում) պնդացող զանգված՝ ցինկի ցեմենտ[2].

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցինկի օքսիդը ստացվում է ցինկի գոլորշիները թթվածնի մեջ այրելիս («ֆրանսիական գործընթաց»):
  • Ցինկի օքսիդը ստացվում է ցինկի որոշ աղերի տեխնիկական քայքայումից՝
    • ցինկի ացետատից՝ Zn(CH3COO)2]],
    • հիդրօքսիդից՝ Zn(OH)2.
(1500C)[3]
    • կարբոնատից՝ ZnCO3,
    • նիտրատից՝ Zn(NO3)2,
  • սուլֆիդի` ZnS օքսիդացումից.
[4]
  • Ցինկի օքսիդը ստացվում է հիդրոթերմային սինթեզի միջոցով[5]
  • Ցինկի օքսիդը ստացվում է սև մետալուրգիական գործարանների փոշուց և շլամից (մանրահանք), հատկապես վերամշակվող մետաղի ջարդոնից (որում ցինկապատ երկաթի պարունակությունը զգալի է):

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինկի օքսիդը լայնորեն կիրառվում է քիմիական և դեղագործական արտադրություններում: Մտնում է ատամի մածուկի և ատամնաբուժական ցեմենտի, արևայրուքի համար նախատեսված կոսմետիկ կրեմների բաղադրության, կոսմետիկ բուժագործության (պրոցեդուրա) մեջ: Հանդիսանում է ռետինի լցանյութ: Կիրառվում է արհեստական կաշվի և ռետինոտեխնիկական իրերի արտադրությունում: Այն օգտագործվում է անվադողերի, ներկերի և լաքերի, նավթի վերամշակման արդյունաբերության մեջ: Ցինկի օքսիդը օգտագործվում է ապակու և կերամիկայի արտադրության մեջ:

Քիմիական արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդիսանում է կատալիզորդ որոշ կաուչուկների վուլկանացման ժամանակ:
  • Քլորոպրենային կաուչուկների համար վուկանացնող ագենտ է:
  • Մեթանոլի ստացման գործընթացում կատալիզորդ է:
  • Ներկերի և արծնի արտադրությունում կիրառվում է որպես սպիտակ գունանյութ (այժմ իր տեղն է զիջում ոչ թունավոր տիտանի օքսիդին՝ TiO2):
  • Որպես լցանյութ և գունանյութ կիրառվում է հետևյալ արտադրություններում.
    • ռետինի
    • պլաստմասսայի
    • թղթի
    • օծանելիքի և կոսմետիկ միջոցների:
  • Կենդանական կերերի հավելանյութ է:
  • Ապակու և հեղուկ ապակու հիմքով ներկերի արտադրությունում:
  • Մտնում է ժանգի փոխարկիչի բաղադրիչների մեջ:

Հայտնի է, որ ցինկի օքսիդն ունի ֆոտոկատալիտիկ հատկություն, որը գործնականում կիրառվում է ինքնամաքրվող մակերեսների, հիվանդանոցներում պատերի և առաստաղի մանրէասպան ծածկույթների ստեղծման համար: Ցինկի օքսիդը ներկայումս չի օգտագործվում արդյունաբերական մասշտաբով ջրի ֆոտոկատալիտիկ մաքրման համար:

Էլեկտրոնիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինկի օքսիդը կիրառվում է վարիստորների արտադրությունում, որոնք կիրառվում են ժամանակակից գերլարման սահմանափակիչներում գազով լցված պարպիչների փոխարեն:

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինկե կրեմով պարկուճ

Բժշկության մեջ օգտագործվում է որպես արտաքին կիրառման դեղանյութերի բաղադրիչ, որոնք կիրառվում են մաշկաբանության մեջ: Օժտված է հակաբորբոքային, չորացնող, ադսորբցիոն, կապող և հակասեպտիկ հատկություններով:

Կիրառվում է ցանափոշու, քսուքների և մածուկներ տեսքով: Հանդիսանում է մի շարք բարդ մաշկաբանական և կոսմետիկ պատրաստուկների բաղադրիչ, օրինակ «Ցինկի քսուքի», «Լասարի մածուկի» և այլն:

Դեղագործական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ ցինկի օքսիդը առաջացնում է ալբումինատներ և սպիտակուցի բնափոխում (դենատուրացիա): Մաշկի վնասված մակերեսի վրա կիրառելիս գրգռիչների նկատմամբ պաշտպանիչ պատնեշ է կազմում և նվազեցնում էքսուդացիան, բորբոքումները և հյուսվածքների գրգռման երևույթները:

Կարող է կիրառվել մաշկաբորբի դեպքում, ինչպես նաև մակերեսային վերքերի և այրվածքների (արևայրուքների, պորեզների, քերծվածքների), տրոֆիկ խոցերի, պառկելախոցերի, էկզեմայի, հերպեսի սրացման փուլում, ստրեպտոդերմիայի դեպքում:

Անվտանգություն և թունավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացությունը քիչ թունավոր է, փոշին վնասում է շնչառական օրգանները: Աշխատանքային սենյակների օդում ՍԹԿ 0,5 մգ/մ³ է (ըստ ГОСТ 10262-73): Ցինկի օքսիդի փոշի կարող է ստացվել արույրի (латунь) ջերմային մշակումից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Перельман В. И. Краткий справочник химика. — М.-Л.: Химия, 1964.
  • Бовина Л. А. и др. Физика соединений AIIBVI / под ред. А. Н. Георгобиани, М. К. Шейнкмана. — М.: Наука, Гл. ред. физ.-мат. лит., 1986. — 319, [1] с.: рис., табл. — 2600 экз.
  • Статья «Цинка окись» в Большой советской энциклопедии.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Термопрохладки
  2. Справочник химика. Цинковый цемент.
  3. Կ. Սահակյան, Մ. Սարգսյան, Ս. Ալեքսանյան, Մեծ պարբերությունների քիմիական տարրերի տեղեկագիրք, 2009թ., ISBN 987-9939-803-43-2
  4. Կ. Սահակյան, Մ. Սարգսյան, Ս. Ալեքսանյան, Մեծ պարբերությունների քիմիական տարրերի տեղեկագիրք, 2009թ., ISBN 987-9939-803-43-2
  5. S. Baruah and J. Dutta «Review: Hydrothermal growth of ZnO nanostructures» Sci. Technol. Adv. Mater. 10 (2009) 013001 скачать бесплатно(չաշխատող հղում)