Մասնակցի քննարկում:Gohar Piloyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Gohar Piloyan :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 12:12, 17 Մարտի 2023 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Gohar Piloyan, Ձեր ստեղծած «Առաջին կարգի ազգական» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --ԲեքոՔննարկում 18:44, 22 Մարտի 2023 (UTC)[reply]

Այս հոդվածի բովանդակությունը գիտեմ, որ կարճ է, բայց այլ աղբյուրներ ու թարգմանություններ չկան, որ ավելացնեմ 195.250.93.67 01:24, 23 Մարտի 2023 (UTC)[reply]

Թանգարանների մասին հոդվածներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gohar Piloyan, շնորհակալություն մրցույթին մասնակցելու և նոր հոդվածներով Հայերեն Վիքիպեդիան հարստացնելու համար։ Մի քանի նկատառում ունեմ, խնդրում եմ հաշվի առեք հետագայում, ինչպես նաև ուղղեք արդեն ստեղծված հոդվածներում։

  1. Թանգարանների մասին հոդվածների ամենավերևում տեղադրեք ոչ թե տեղեկաքարտի լուսանկարը, այլ հենց տեղեկաքարտը՝ {{Տեղեկաքարտ Թանգարան}}։ Վիքիտվյալներից կստացվեն ինչպես լուսանկարները, այնպես էլ այլ տվյալներ։
  2. Վերջում մի թողեք անգլերեն կատեգորիաները, դրանց փոխարեն տեղադրեք հայերենները։
  3. Հոդվածի ներքևում մի տեղադրեք մրցույթի մասնակցի կաղապարը, դա Ձեր մասնակցային էջում տեղադրելու համար է։

Մրցույթում առաջին հերթին գնահատվելու է հոդվածների որակը, ոչ թե քանակը։ Առայժմ այսքանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:59, 12 Մայիսի 2023 (UTC)[reply]

Բարի Gohar Piloyan (քննարկում) 04:32, 13 Մայիսի 2023 (UTC)[reply]

Չթարգմանված հատվածներ[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ անելու համար, խնդրում եմ հոդվածում թարգմանել բոլոր հատվածները․ եթե չունենք հայերեն կաղապարները, կամ ստեղծեք, կամ խմբագիրներից որևէ մեկին խնդրեք՝ ստեղծի, կամ հոդվածից առհասարակ հեռացրեք։ Նմանատիպ կաղապարներ կան Հավերժություն հոդվածում։ Մատ (միավոր) հոդվածում էլ բոլոր ուղղումներն արեցի։ GeoØ () 06:48, 18 Մարտի 2024 (UTC)[reply]

Ինձ թվում է այստեղ թյուրըմբնում է եղել։ @GeoO-ն «եթե չունենք հայերեն կաղապարները, ... հոդվածից առհասարակ հեռացրեք» ասելով նկատի ուներ օրինակ ամենաներքևի նավարկման կաղապարները կամ այն կաղապարները, որոնք անհրաժեշտ չեն։ Այստեղ ուղղակի հեռացրել եք գոյություն չունեցող {{Block indent}} կաղապարը (այն ժամանակ գոյություն չուներ, արդեն ստեղծել եմ)։ Առանց դրա մաթեմատիկական բանաձևերը չեն երևում, ինչի արդյունքում բաժինը անհասկանալի է։ Նման դեպքերում պետք է ստեղծել կաղապարը։ Ես միշտ պատրաստ եմ օգտնել, ուղղակի նշեք ինձ հոդվածի քննարկման էջում կամ իմ քննարկման էջում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:41, 28 Մարտի 2024 (UTC)[reply]

Մաթեմատիկական շքանշան[խմբագրել կոդը]

Մաթեմատիկական շքանշան
Հարգելի՛ Գոհար Փիլոյան, այս շքանշանը ձեզ մաթեմատիկան Հայերեն Վիքիպեդիայում զարգացնելու համար։

ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:42, 25 Մարտի 2024 (UTC)[reply]

Շնորհակալ եմ Gohar Piloyan (քննարկում) 17:16, 25 Մարտի 2024 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Ապխտած_հնդկահավ»[խմբագրել կոդը]

Հարգելի Gohar Piloyan, այլ լեզվից թարգմանած «Ապխտած_հնդկահավ» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--23artashes (քննարկում) 15:58, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հարգելի Gohar Piloyan, այլ լեզվից թարգմանած «Մաթեմատիկայի_տարեգրություն» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--23artashes (քննարկում) 16:00, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հարգելի Gohar Piloyan, այլ լեզվից թարգմանած «Էվկլիդեսի_թեորեմ» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--23artashes (քննարկում) 17:19, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Խիստ զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gohar Piloyan, «Ֆինանսատնտեսական վիքիամիս» մրցույթ-նախագծի շրջանակներում ցանկերից հոդված ընտրելիս պարտադիր ստորագրեք դրա դիմաց։ Դրա պատճառով տուժում են այլ մասնակիցներ, ինչը խախտում է ազնիվ մրցակցությունը։ Առաջին դեպքը չէ, երբ Դուք հոդված եք ստեղծել՝ առանց ցանկում ստորագրելու։ Մայիսի 9-ին Դուք ստեղծել եք Մավրիտանիայի տնտեսությունը սխալ վերնագրով հոդվածը («ը» հոդակապը վերնագրերում չենք օգտագործում), իսկ ցանկում չեք ստորագրել։ Մեկ այլ մասնակից, տեսնելով, որ հոդվածն ազատ է, ստորագրել է և, չկասկածելով, որ այն արդեն կա, այսօր ստեղծել է ճիշտ վերնագրով Մավրիտանիայի տնտեսություն հոդվածը, որն այժմ Ձեր սխալի պատճառով պետք է ջնջվի։ Համաձայն մրցույթի կանոնների՝ մասնակիցները պարտավոր են ստորագրել հոդվածների ցանկերում։ Մասնակիցների էջում Դուք տեղադրել եք ստեղծած 38 հոդված, իսկ ցանկերում ստորագրել եք ընդամենը 6-ի դիմաց։ Պատկերացնո՞ւմ եք ինչ խնդիրներ եք ստեղծել։ Եթե կարճ ժամանակում ցանկերում չավեացնեք Ձեր ստորագրությունը արդեն ստեղծած 31 հոդվածների դիմաց (մեկը պատահաբար հայտնաբերել էի և դիմացը գրել Ձեր ազգանունը) և հետագայում նախապես չստորագրեք ստեղծվելիք հոդվածների դիմաց, Դուք մրցույթի հանձնաժողովի կողմից կորակազրկվեք, իսկ Վիքիպեդիայում՝ կարգելափակվեք։ Խնդրում եմ հարգել մրցույթի կանոնները և մյուս մասնակիցներին։ --23artashes (քննարկում) 10:42, 14 Մայիսի 2024 (UTC)[reply]

Բարի Gohar Piloyan (քննարկում) 14:18, 14 Մայիսի 2024 (UTC)[reply]

Հարգելի Gohar Piloyan, այլ լեզվից թարգմանած «Դրամական_թարգմանիչ» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--23artashes (քննարկում) 18:26, 15 Մայիսի 2024 (UTC)[reply]

Հարգելի Gohar Piloyan, սխալը սկսվում է վերնագրից։ Թարգմանիչը դրամի հետ ի՞նչ կապ ունի։ Եթե Յանդեքսը թարգմանում է «թարգմանիչ», դա չի նշանակում, որ ճիշտ է։
Remittance-ն էլ «թարգմանություն» չէ։ Բազմաթիվ զգուշացումներից հետո Դուք շարունակում եք Վիքիպեդիայում մեքենական թարգմանությամբ հոդվածներ ստեղծել։ Այն էլ օգտվում եք Յանդեքսի թարգմանչից, որը շատ վատ է թարգմանում հայերեն՝ երբեմն անելով անհեթեթ, զավեշտալի սխալներ։ Խնդրում եմ վերանայել Ձեր մոտեցումը հոդված ստեղծելու գործին, այլապես գործը կարող է հասնել արգելափակմանը։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 19:56, 15 Մայիսի 2024 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի Gohar Piloyan, դուք ստանում եք զգուշացում, քանի որ հեռացրել եք այլ մասնակցի ներդրումը Ֆինանսատնտեսական նախագծի մասնակիցների էջում։ Եվ քանի որ այդ ներդրումը տեղեկացնում էր, որ կրկնակի հոդվածներ են ստեղծվել, (ի դեպ Ձեր թերի գործողությունների պատճառով) ապա ենթադրվում է, որ գործողությունն արել եք միտումնավոր։ Նման գործողություն կրկվելու դեպքում կարգելափակվեք։ ԲեքոՔննարկում 05:58, 16 Մայիսի 2024 (UTC)[reply]