Jump to content

Մասունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտոս Նուրսիացու մասունքները Օրտիզեիի եկեղեցում (Իտալիա)

Մասունք, սրբացված անձնավորության մարմնի (երբեմն՝ իրերի) մնացորդ, նշխար։ Քրիստոնեության մեջ մասունքի պաշտամունքը սահմանվել է III դարում, որը Բյուգանդական կայսրության մեջ մերժել են պատկերամարտները։

787 թվականի Տիեզերական 7-րդ (Նիկեայի 2-րդ) ժողովը, մասունքին վերագրելով հրաշագործ զորություն, վերահաստատեց դրա երկրպագությունը, որն այնուհետև դարձավ սրբապաշտամունքի ձևերից մեկը։ Միջին դարերում մասունքները արտադրվել են գլխավորապես վանքերում։

Քննադատների համոզմամբ, մասունքի պաշտամունքը, որը հիմնված է սնահավատության վրա, եկեղեցին օգտագործել է կրոնն ամրապնդելու և նվիրաբերությունների միջոցով հավատացյալներից եկամուտներ կորզելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 277
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասունք» հոդվածին։