Մարդկանց մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդկանց մեջ
ռուս.՝ В людях
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվական1939
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ[1]
Սցենարի հեղինակՄարկ Դոնսկոյ
ԴերակատարներAleksey Lyarsky?, Նիկոլայ Պլոտնիկով, Վարվառա Մասալիտինովա և Միխայիլ Տրոյանովսկի
ԵրաժշտությունԼև Շվարց
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն100 րոպե
ՆախորդThe Childhood of Maxim Gorky?
ՀաջորդMy universities?

«Մարդկանց մեջ» (ռուս.՝ «В людях»), խորհրդային լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Դոնսկոյը[2][3][4][5][6]։ Մաքսիմ Գորկու ինքնակենսագրական եռագրության երկրորդ մասի էկրանավորումն է։

Էկրան է բարձրացել 1939 թվականի մարտի 31-ին։

1976 թվականին ֆիլմը վերականգնվել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքում բոլորովին գումար չկա։ Տատիկը Ալեքսեյին ուղարկել է իր հեռավոր հարազատների մոտ՝ գծագրական արհեստ սովորելու համար։ Ամեն ինչ սահմանափակվում է տնային կեղտոտ աշխատանքով։ Չցանկանալով լսել անվերջ կշտամբանքները՝ Ալեքսեյը ցանկանում էր աշխատել որպես նավաքարշ բանվոր, սակայն թույլ լինելու պատճառով նրան նշանակել են «Բարի» շոգենավի ամանեղեն լվացող բանվոր։ Գողություն անող մատուցողի դավերից հետո, չնայած խոհարարի միջամտությանը, Պեշկովին իջեցնում են ցամաքում։

Այնուհետև կարճ ժամանակ աշխատում է սրբանկարչական արվեստանոցում։ Տղան լոսում էր ներկերն ու օգնում կրպակում։ Գործակատարն առաջարկում է հետևել վարպետներին և զեկուցել իրեն։ Նման առաջարկը նվաստացուցիչ էր հպարտ ու անհնազանդ աշակերտի համար։ Նա հեռանում է՝ ընկերներից նվեր ստանալով Լերմոնտովի դևի դիմանկարով մի փոքր նկար։

Խորհրդակցելով տատիկի հետ՝ Ալեքսեյը որոշում է հեռանալ Նիժնիից և փորձել բախտ որոնել հսկայական երկրի տարածքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Լյարսկի – Ալեքսեյ Պեշկով
  • Վարվառա ՄասալիտինովաԱկուլինա Իվանովնա, տատ
  • Միխայիլ Տրոյանովսկի – Վասիլի Վասիլևիչ Կաշիրին, պապ
  • Իվան Կուդրյավցև – Սերգեև, գծագրիչ
  • Նադեժդա Բերեզովսկայա – Սերգեևա
  • Ֆեոդոր Սելեզնյով – Վիկտորուշկա
  • Ելիզավետա Լիլինա – Մատրյոնա Իվանովնա
  • Իրինա Զարուբինա – Նատալյա, լվացարարուհի
  • Դարյա Զերկալովա – բարինյա «Մարգո թագուհի»
  • Ալեքսանդր Տիմոնտաև – Սմուրի, խոհարար
  • Մ. Պովոլոցկի – Սերյոժկա, մատուցող
  • Նիկոլայ Պլոտնիկով – Ժիխարև, սրբանկարիչ
  • Իվան ՉուվելևՍիտանով, սրբանկարիչ
  • Կ. Չուգունով – Իվան Լարիոնովիչ
  • Վադիմ Տերենտև – Կապենդյուխին
  • Վյաչեսլավ Նովիկով – Յակով Կաշիրին, Ալյոշայի հորեղբայրը
  • Նիկոլայ Գորլով – գործակատար
  • Վլադիմիր Մարուտա – Միտրոպոլսկի, նախկին օկտավիստ
  • Կոնստանտին Նեմոլյաև – ոստիկանության տեսուչ
  • Անատոլի Կուբացկի – սպասյակ Երմոխին (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Իլյա Գրուզդև, Մարկ Դոնսկոյ
  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Օպերատոր՝ Պյոտր Երմոլով
  • Նկարիչ՝ Ի. Ստեպանով
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 – Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (ռեժիսոր Մարկ Դոնսկոյ, դերասանուհի Վարվառա Մասալիտինովա)
  • 1955 – Ռ. Ունինգթոնի անվան մրցանակ Էդինբուրգի միջազգային կինոփառատոնում (ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0032086/
  2. Неисчерпаемый
  3. Не кричите: Горький!
  4. «21 марта - события дня». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  5. В «Рекорде» проходят бесплатные показы фильмов по произведениям Горького
  6. Смотрим, читаем, изучаем. Как в Нижнем Новгороде 150-летие Максима Горького
  7. В людях Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // Энциклопедия отечественного кино

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]