Jump to content

Միխայիլ Մուրաշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Մուրաշկո
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Ural State Medical Academy?
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հունվարի 9, 1967(1967-01-09) (57 տարեկան)
Ծննդավայր Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Միխայիլ Մուրաշկո (ռուս.՝ Михаил Альбертович Мурашко, հունվարի 9, 1967(1967-01-09), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-գինեկոլոգ։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար՝ 2020 թվականի հունվարի 21-ից[1]։ Բժշկական գիտությունների դոկտոր։ Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի իսկական պետական խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականին Սվերդլովսկում, ավարտել է ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի խորացված ուսուցմամբ քաղաքային դպրոցը[2]։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում[3]։

1992 թվականին ավարտել է Ուրալի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո մինչև 1996 թվականը աշխատել է Կոմիի Հանրապետության Սիկտիվկարի Հանրապետական հիվանդանոցում, որպես բժիշկ-մանկաբարձ-գինեկոլոգ։ 1996 թվականին հետևողականորեն նշանակվել է գլխավոր բժշկի խորհրդատվական-ախտորոշիչ աշխատանքի գծով տեղակալ, ապա «Կոմի Հանրապետական պերինատալ Կենտրոն» հաստատության գլխավոր բժիշկ։ Թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «ուրոգենիտալ վարակի որոշ տեսակներով կանանց մոտ ծննդաբերության ընթացքի առանձնահատկությունները և արդյունքները» թեմայով։ 1996-1999 թվականներին զբաղեցրել է Հանրապետական բժշկական միավորման գլխավոր բժշկի պաշտոնը։ 2000-2006 թվականներին աշխատել է Հանրապետական պերինատալ կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնում։

2006 թվականին անցել է պետական ծառայության՝ զբաղեցնելով Կոմի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը։ Դրան զուգահեռ՝ 2011 և 2012 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Կիրովի պետական բժշկական ակադեմիայի Հանրապետական մասնաճյուղի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը, որը գտնվում է Սիկտիվկարում[4][5][6]։

2012 թվականին նշանակվել է առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ։ 2013 թվականից եղել է գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2015 թվականի հուլիսի 14-ին պաշտոնապես գլխավորել է Ռոսզդրավնադզորը։

2020 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Միշուստինի կառավարությունում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2018)
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտություն (2018)
  • «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշան (2014)
  • Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության 2 պատվոգրեր (2001, 2006)
  • Մեդալ «Նարկոկոնտրոլի մարմիններին աջակցելու համար» (2016)
  • «Մարտական համագործակցության» մեդալ (2016)
  • Ռուսաստանի մեքենաշինարարների միության պատվոգիր (2019)
  • Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության երախտագիտություն
  • Ռուսաստանի ԱԴԾ-ի երախտագիտություն (2019)
  • Ինգուշեթիայի Հանրապետության պատվոգիր (2016)
  • Կոմիի Հանրապետության պատվոգիր (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Путин назначил Михаила Мурашко министром здравоохранения // РИА Новости
  2. «Биография Михаила Мурашко: что известно о новом министре здравоохранения России». Комсомольская правда. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  3. «Биография Михаила Мурашко» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  4. Свидетели по делу о томографах бывшие министр здравоохранения Коми Михаил Мурашко и замминистра Сергей Колесников будут доставлены в суд в принудительном порядке
  5. Новый министр здравоохранения России был свидетелем по уголовному «делу о томографах» в Коми
  6. Свидетель по делу о закупке томографов в Коми стал министром здравоохранения России

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Մուրաշկո» հոդվածին։