Jump to content

Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուր, մանրահատիկ սև փոշի։ Ստացվում է ածխաջրածինների մասնակի այրմամբ կամ ջերմային քայքայմամբ։ Գնդաձև հատիկները բաղկացած են վեցանկյուններ առաջացնող ածխածնի ատոմների կոր շերտերից (գրաֆիտի բյուրեղում այդ շերտերը հարթ են)։ Մուրի հատիկների խտությունը 2 գ/մ³ է։ Զարգացած մակերևույթ ունենալու պատճառով լավ ադսորբենտ է։ Մուր ստանում են բնական գազից, ացետիլենից, նավթամթերքներից և քարածխի խեժից։ Մուրը պարունակում է ավելի քան 98% ածխածին, 0,2—0,5% ջրածին, ծծումբ և այլ անօրգանական նյութեր։ Արտադրվող մուրի մոտ 90% օգտագործվում է ռետինի, հատկապես՝ դողերի արդյունաբերության մեջ՝ որպես լցոն (մեծացնում է մաշակայունությունը և ամրությունը), ինչպես նաև սև լաքեր, արծններ, տպագրական և կոսմետիկական ներկեր, պատճենահանող թղթեր, գրիմներ ևն պատրաստելու համար, իսկ մեծ էլեկտրահաղորդականություն ունեցող ացետիլենային մուրի՝ գալվանական չոր բջիջներում։ Մուրը, որպես վնասակար խառնուրդ, պարունակվում է արտադրական վառարաններից և ներքին այրման շարժիչներից դուրս եկող գազերում (ծուխ) և թերայրման արդյունք է։ Սպիտակ մուրը, մանրահատիկ և ամորֆ սիլիցիումի երկօքսիդի պայմանական անվանումն է, որն օգտագործվում է որպես հատուկ կաուչուկների լցոն սպիտակ ու գունավոր ռետին պատրաստելու համար։

Ընթերցե՛ք «մուր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 93