Jump to content

Նառիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Նառիման
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՄամրվանի գավառակ
Այլ անվանումներՄամերվան, Մամրվան, Նարիման, Նարման, Նորիման
Մակերես1275 կմ²
ԲԾՄ1640 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն13 381 մարդ (2018)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25530
Ավտոմոբիլային կոդ25
Պաշտոնական կայքnarman.gov.tr(թուրքերեն)
Նառիման (Աշխարհ)##
Նառիման (Աշխարհ)

Նառիման, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Մամրվանի գավառակում։ Գտնվում էր Թորթում քաղաքից արևելք, Օլթիի գետի վերին հոսանքի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Մարմվան կամ Մամերվան։ XIX դարում քաղաք էր։ XIX դարի վերջերին մտնում էր Կարսի մարզի Օլթիի գավառի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1800-1830-ական թվակականներին ուներ 8000, իսկ 1830-1850-ական թվականներին՝ 3000 բնակիչ, որից 2000-ը՝ հայեր։ XX դարի սկզին ուներ 100 տուն բանկիչ, որոնք թրքացած հայեր էին։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանն ուներ քարածխի հանքեր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նառիմանն ուներ եկեղեցի, սրբատեղի, հին մատուռ։ Ավանում էր գտնվում նաև հին Մամրվան բերդի ավերակները[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 964

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]