Jump to content

Նոյյան տապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը աստվածաշնչյան պատմությունների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։
1846 նկար ամերիկացի ժողովրդական նկարիչ Էդվարդ Հիկսի գործերից, որ պատկերում է կենդանիների Նոյյան Տապան բեռնելը զույգերով։

Նոյյան տապան (դասական եբրայերեն՝ תיבת נח‎, թեյվաթ նոահ), Ծննդոց գրքում (6–9 գլուխներ) և ավելի ուշ գրառված Ղուրանում (Հուդի և Ալ-Մումինուի սուրաներում) նկարագրված նավ։ Ըստ Աստվածաշնչի Նոյ նահապետը կառուցել է այն Աստծո հրամանով փրկելու իրեն, իր ընտանիքը և երկրի կենդանիներին համաշխարհային Մեծ Ջրհեղեղից։

Աստվածաշունչը նշում է նաև, որ ջրհեղեղից հետո տապանը հանգրվանել է «Արարատ լեռան» վրա, որի հիման վրա շատերը ենթադրել են, որ Արարատ լեռն է նկատի առնված։ Սկսած 19-րդ դարից Նոյյան տապանը գտնելու հույսով բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը։ Նրանցից ամենահայտնին է ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինը։

Աստվածաշնչյան պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աստվածաշնչի, այն ժամանակներում տեղի 1 ունեցել մեծ բարոյական մարդու անկումը, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրի երեսին մարդիկ սկսեցին մտածել միայն չարագործությունների մասին։

Աստված տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը։ Ուստի Աստված ափսոսաց, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում
- Ծննդոց 6:5,6

Այս ժամանակներում կար մի մարդ, ով արդար և մաքուր էր իր տեսակի մեջ և հավատարիմ էր տիրոջը և նրա անունը Նոյ էր։

Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ամեն մարմնի վերջը եկել է, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել, ուստի ես կործանելու եմ նրանց երկրի հետ միասին։ Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից։ Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով պատիր։ Այսպես շինիր այն. տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն։ Տապանի համար ցոհար շինիր և ավարտիր այն՝ վերևից մեկ կանգուն թողնելով։ Տապանի մուտքը կողքից շինիր։ Տապանում շինիր ներքնահարկ, երկրորդ հարկ և երրորդ հարկ
- Ծննդոց 6:13-16

Նոյը ամեն ինչ անում է այնպես, ինչպես իրեն պատվիրել է Աստված։ Շինարարության ավարտից հետո Աստված Նոյին ասաց, որպեսզի նա մտնի տապանի մեջ՝ իր կնոջ և որդիների հետ։ Բացի այդ, տապանում հավաքի նաև բոլոր կենդանիներից մեկ զույգ։ Նա նաև պետք է սնունդ հավաքեր իրենց և կենդանիների համար։ Դրանից հետո Աստված ջրով ծածկեց երկիրը. «ջրերը այն աստիճան հեղեղեցին երկիրը, որ ծածկեցին երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստվածաշունչ, Գիրք Ծննդոց, Գլուխ 7-րդ