Նորայր (Հայկ Հովակիմյան, 1897 - 1938), հայ գրականագետ, հրապարակախոս, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Հետո զբաղվել է ուսուցչությամբ։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Նորայրը եղել է աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հայոց լեզվի ուսուցիչը։ Նրա գրականագիտական հոդվածները ցրված են թիֆլիսահայ պարբերական մամուլում։ Ահա դրանցից մի քանիսը.
Էվոլյուցիան Հակոբ Հակոբյանի բանաստեղծությունների մեջ, Դարբնոց, 1923, թիվ 6, էջ 10-12։
Թումանյանն իբրև դաստիարակ, Մարտակոչ, 1923, ապրիլի 15։
Երկու խոսք (Հովհաննես Թումանյանի մահվան առթիվ), Մարտակոչ, 1924, մարտի 30։
Գրական նշմարներ (Վահան Թոթովենց), Մարտակոչ, 1925, հուլիսի 8, 9, 16։
Ալեքսանդր Ծատուրյան (մահվան 20-ամյակի կապակցությամբ), Պրոլետար, 1935, ապրիլի 12։
Խոշոր քաղաքի պատկերագիրը (Շիրվանզադե), Պրոլետար, 1935, օգոստոսի 14։
Ղազարոս Աղայան (մահվան 25-ամյակի կապակցություն), Պրոլետար, 1936, հուլիսի 28։
Պարզության և ժողովրդայնության մեծ վարպետը (Հովհաննես Թումանյանի մահվան 13-ամյակի առթիվ), Պրոլետար, 1936, մարտի 30։
Պրոլետարիատի աննկուն երգիչը (Հակոբ Հակոբյանի ծննդյան 70-ամյակը), Պրոլետար, 1936, մայիսի 30։