Jump to content

Չանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանգ
Տեսակկղզի
Երկիր Թաիլանդ
Վարչատարածքային միավորKo Chang?
Երկարություն30 կմ
Լայնություն13 կմ
Մակերես215
Քարտեզ
Քարտեզ

Չանգ (թաի.՝ เกาะช้าง, բառացիորեն՝ «Փիղ»), Թաիլանդի խոշոր կղզիներից։ Վարչականորեն պատկանում է Տրատ գավառին։ Կղզու մեջ մտնում է նաև Վայ կղզին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգն ընդգրկված է նույնանուն կղզիախումբ։ Կղզու մակերեսը 215 կմ² է[1], Թաիլանդի կղզներից մեծությամբ երրորդն է, Պխուկետից և Սամույից հետո։

Չանգայի բարձր կետը Սալակպխետ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 743 մետր է։

Բնակչությունը կազմում է 5365 մարդ (2008), ովքեր ապրում են 8 գյուղերում։

Կղզին Մու-Կո-Չանգ ազգային պարկի մի մասն է կազմում։

Բանգկոկից գտնվում է 310 կմ-ի վրա, Կամբոջայի սահմանի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունվարի 17-ին կղզում տեղի ունեցավ ֆրանսիա-թաիլանդական պատերազմը։ Չանգ կղզում պատերազմում էին ֆրանսիայի և թաիլանդի ծովային ուժերը։ Պատերազմը վերջացավ ֆրանսիական բանակի հաղթանակով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլոնգ Պլու ջրվեժ (Klong Plu)
  • Տան Մայոմ ջրվեժ (Than Mayom Waterfall)
  • Կլոնգ Նուանգ ջրվեժ (Klong Plu Waterfall), կղզու ամենաբարձր ջրվեժը
  • Սերգիյա Ռադոնեժսկի անվան ռուսական ուղղափառ եկեղեցի[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանգ» հոդվածին։