Չաո Մենգ-Ֆու (խառնարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաո Մենգ-Ֆու խառնարանը

Չաո Մենգ-Ֆու, խառնարան Մերկուրի մոլորակի 87.3° հարավային լայնության և 132.4° արևմտյան երկայնության վրա։ Տրամագիծը կազմում է 167 կմ։ Անվանվել է չինացի նկարիչ և գեղագիր Չաո Մենգ-ֆուի (1254–1322) պատվին։

Քանի-որ խառնարանը գտնվում է մոլորակի հարավային բևեռին մոտ և մոլորակի փոքր առանցքի թեքման պատճառով խառնարանի մոտ 40%[1] միշտ ընկած է ստվերում։ Այս փաստը, ինչպես նաև ռադիո հետազոտությունների արդյունքում ստացված պայծառ անդրադարձերը ապացուցում են, որ այստեղ կան հսկայական քանակությամբ սառույցներ, որոնք պաշտպանված են սուբլիմացումից հաստատուն պահպանվող -171 °C ջերմաստիճանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջեյմս Սալվանի, Ֆրեյզեր Ֆենալ (1994). «Մակերևույթին մոտ սառույցը Մերկուրիի և Լուսնի վրա». Իկարուս. 111 (2): 441–455. Bibcode:1994Icar..111..441S. doi:10.1006/icar.1994.1155.