Jump to content

Չառլի Մուսոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլի Մուսոնդա
Charly Musonda
Մուսոնդան Չելսիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Charles Musonda
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Զամբիա Զամբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1996(1996-10-15)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Բրյուսել, Բելգիա
Հասակ 173 սմ
Քաշ 66 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Վիտես
(վարձավճարով Չելսիից)
Համար 27
Պատանեկան կարիերա
2002-2012 Բելգիա Անդերլեխտ
2012-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Անգլիա Չելսի 3 (0)
2016-2017   Իսպանիա Ռեալ Բետիս 24 (1)
2018   Շոտլանդիա Սելտիկ 4 (0)
2018-ներկա   Նիդերլանդներ Վիտես 4 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Բելգիա Բելգիա Մ15 9 (0)
2011-2012 Բելգիա Բելգիա Մ16 9 (5)
2012-2013 Բելգիա Բելգիա Մ17 14 (2)
2013-2014 Բելգիա Բելգիա Մ19 7 (3)
2014-2016 Բելգիա Բելգիա Մ21 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019

Չառլի Մուսոնդա (հոլ.՝ Charly Musonda, հոկտեմբերի 15, 1996(1996-10-15)[1][2], Բրյուսել, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Վիտեսի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Մուսոնդան սկսել է Անդերլեխտում[4]։ 2012 թվականի հունիսի 11-ին նա միացավ Չելսիի ակադեմիային[5][6]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի հոկտեմբերի 24-ին[7]։ 2015 թվականի մարտի 5-ին Մուսոնդան երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[8]։

2016 թվականի հունվարի 29-ին Մուսոնդան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ռեալ Բետիսին[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 13-ին՝ Դեպորտիվոյի դեմ խաղում[12]։ 2016 հունիսի 22-ին Բետիսը երկարաձգեց Մուսոնդայի վարձավճարը 1 տարով[13][14], սակայն 8 խաղից միայն 1-ը մեկնարկային կազմում անցկացնելուց հետո[15], 2017 թվականի հունվարի 1-ին բելգիացին վերադարձավ Չելսի[16][17][18]։

Իր դեբյուտը Չելսիի կազմում Մուսոնդան նշեց 2017 թվականի օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Վիլյանին Անգլիայի սուպերգավաթի Արսենալի դեմ խաղում[19][20], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[21][22]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Բարնլիի դեմ խաղում[23][24]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[25][26]։

2018 թվականի հունվարի 29-ին Մուսոնդան 18 ամսվա վարձավճարով միացավ Սելտիկին[27][28][29]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 30-ին՝ Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում[30][31]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցակցրեց փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Զենիտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[32][33]։ 2018 թվականի մայիսին Չելսին խզեց Մուսոնդայի վարձավճարը Սելտիկի հետ[34]՝ ակումբի կազմում քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով[35][36]։

2018 թվականի օգոստոսի 31-ին Մուսոնդան 1 տարվա վարձավճարով միացավ Վիտեսին[37]։ Այնուամենայնիվ, տեղափոխությունից հետո բելգիացին ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով ամբողջ մրցաշրջանը[38][39]։ Վիտեսի կազմում իր դեբյուտը նշեց միայն 2019 թվականի մայիսի 12-ին՝ փոխարինելով Մարտին Էդեգորին Դե Գրաֆսխապի դեմ խաղում[40]։ 2019 թվականի հուլիսի 5-ին Վիտեսը երկարաձգեց Մուսոնդայի վարձավճարը 1 տարով[41][42][43]։ Ակումբի կազմում 3 հանդիպում անցկացնելուց հետո նա կրկին ստացավ ծնկի վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[44][45][46][47]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսոնդան ներկայացրել է Բելգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[48]։ Իր դեբյուտը Բելգիայի Մ21 հավաքականի կազմում նշեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Իսպանիայի դեմ խաղում[49]։ Նոյեմբերի 17-ին Մուսոնդան գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[50]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[51]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 0 0 3 1 7 1
Բետիս (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 16 1 0 0 16 1
2016–17 8 0 0 0 8 0
Ընդհանուր 24 1 0 0 0 0 0 0 24 1
Սելտիկ (վարձավճար) 2017–18 Պրեմիերշիպ 4 0 2 0 2 0 8 0
Վիտես (վարձավճար) 2018–19 Էրեդիվիզի 1 0 0 0 0 0 1 0
2019–20 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 0 0 4 0
Կարիերայի ընդհանուր 35 1 3 0 2 0 3 1 43 2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի

Սելտիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Belgium - C. Musonda - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Scout Report: Charly Musonda, Chelsea's upcoming attacking midfield marvel». 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Football, Mirror (2012 թ․ հունիսի 11). «VIDEO: Chelsea snap up schoolboy wonder Charly Musonda from Anderlecht (report)». mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Chelsea agree transfer of Charly Musonda and brothers Tika and Lamisha». Metro (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «THE YOUNG GENERATION: NEW PROFESSIONALS | News Article | News | Official Site | Chelsea Football Club». 2013 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  8. Chapman, Anthony (2015 թ․ մարտի 5). «CONFIRMED: Chelsea prodigy signs new four-year deal». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «Chelsea youngster Charly Musonda joins Real Betis on loan». BelfastTelegraph.co.uk (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Real Betis secure loan for Chelsea's Musonda». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Real Betis Balompié - Valencia CF, Feb 7, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Deportivo de La Coruña - Real Betis Balompié, Feb 13, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «Chelsea extend Musonda's loan at Real Betis». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  14. «Charly Musonda extends Real Betis loan spell». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  15. «Charly Musonda | Football Stats | Chelsea | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  16. «Real Betis and Chelsea FC agree for the termination of the loan of Musonda». www.realbetisbalompie.es (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.(չաշխատող հղում)
  17. Editorial, Reuters. «Chelsea's Musonda returns from Betis loan spell». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  18. «Chelsea ace back training in London: Blues are recalling him from loan spell». Dailystar.co.uk (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Arsenal FC - Chelsea FC, Aug 6, 2017 - Community Shield - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Arsenal v Chelsea: How we saw the game». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  21. «Community Shield: Arsenal win shootout 4-1». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  22. Harris, Daniel (2017 թ․ օգոստոսի 6). «Arsenal 1-1 Chelsea (4-1 on penalties): Community Shield 2017 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  23. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  24. «Chelsea 2-3 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  25. «Chelsea FC - Nottingham Forest, Sep 20, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «Chelsea 5-1 Nottingham Forest». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  27. Staff, Newsroom. «Celtic delighted to sign Charly Musonda on 18-month loan deal» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  28. «Charly Musonda: Celtic sign Chelsea midfielder on 18-month loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  29. «Celtic sign Charly Musonda on 18-month loan from Chelsea». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  30. «Celtic FC - Heart of Midlothian FC, Jan 30, 2018 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  31. «Celtic 3-1 Heart of Midlothian». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  32. «Celtic FC - Zenit St. Petersburg, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  33. Smyth, Rob (2018 թ․ փետրվարի 15). «Europa League: Celtic 1-0 Zenit St Petersburg – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  34. «Charly Musonda returns to Chelsea after Celtic loan deal is terminated». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  35. «Charly Musonda: Chelsea man cuts short Celtic loan stay after eight appearances». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  36. Forsyth, Roddy (2018 թ․ մայիսի 17). «Charly Musonda cuts Celtic loan short with Brendan Rodgers unable to guarantee him game time». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  37. «Musonda loaned to Vitesse | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  38. «Vitesse fog Chelsea-mercenary Musonda months by knee injury -». www.firstorderhistorians.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  39. «Chelsea news: Musonda shin injury not as bad as first feared | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  40. «Vitesse Arnhem - De Graafschap Doetinchem, May 12, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  41. «Musonda loaned to Vitesse | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  42. «Chelsea's Charly Musonda re-joins Vitesse on season-long loan deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  43. Miranda, Fellipe (2019 թ․ հուլիսի 5). «Official: Charly Musonda Jr rejoins Vitesse on loan from Chelsea». We Ain't Got No History (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  44. «Final verdict on Musonda's injury is upsetting». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  45. «Report: Chelsea loanee Charly Musonda 'out for the season'». Chelsea News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  46. Pasztor, David (2019 թ․ հոկտեմբերի 8). «Report: Chelsea loanee Charly Musonda Jr feared out for the season, again». We Ain't Got No History (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  47. «Chelsea In Touch With Vitesse After Charly Musonda Injury, Jay-Roy Grot In Line To Start». www.insidefutbol.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  48. «Who is Chelsea's rising star Charly Musonda?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  49. «Spain U21 - Belgium U21, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  50. «Belgium U21 - Norway U21, Nov 17, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  51. «Charly Musonda». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  52. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  53. «Chelsea beat Manchester City to retain FA Youth Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  54. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  55. UEFA.com. «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  56. Wallace, Sam; Bull, J. J. (2018 թ․ մայիսի 19). «Eden Hazard penalty settles FA Cup final as Chelsea edge past Man Utd». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  57. «Celtic win seventh Scottish title in a row with 5-0 win over Rangers - CBBC Newsround» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  58. «Celtic 2-0 Motherwell». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլի Մուսոնդա» հոդվածին։