Չարլզ Հեթֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Հեթֆիլդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1875(1875-07-15)[1]
ԾննդավայրFort Scott, Կանզաս[1]
Մահացել էհունվարի 12, 1958(1958-01-12)[2] (82 տարեկան)
Մահվան վայրPearblossom, Կալիֆոռնիա[3]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և վաճառող

Չարլզ Մելորի Հեթֆիլդ (անգլ.՝ Charles Mallory Hatfield, հուլիսի 15, 1875(1875-07-15)[1], Fort Scott, Կանզաս[1] - հունվարի 12, 1958(1958-01-12)[2], Pearblossom, Կալիֆոռնիա[3]), ամերիկացի «անձր առաջացնող»։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթֆիլդը ծնվել է Ֆորտ Սքոթում, Կանզաս, 1875 թվականի հուլիսի 15-ին[4]։ Նրա անշարժ գույք վաճառող հայրը՝ Սթիվենը, 1886 թվականին տեղափոխել է ընտանիքը Հարավային Կալիֆորնիա՝ սկզբում հաստատվելով Սան Դիեգոյում, որտեղ երեք տուն է կառուցել։ Ապա ռանչո է հիմնել Բոնսալի քաղաքից քառասուն մղոն հյուսիս գտնվող Գոֆեր կիրճում[5]։ Չարլզը հասուն տարիքում դարձել է «Նյու Հոում» կարի մեքենաների ընկերության վաճառող։ 1904 թվականին նա տեղափոխվել է Գլենդել, Կալիֆորնիա։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնսալում մեծացող երիտասարդ ժամանակ Հեթֆիլդը տիրապետել է անձրև առաջացնելու հմտությանը և սկսեց մշակել անձրև առաջացնելու իր սեփական մեթոդները՝ ոգեշնչված այն բանից, թե ինչպես էր եռացող թեյնիկը գրավում ջրի գոլորշին, որը բարձրանում էր հարևան թավայից իր մոր վառարանի վրա[5]։ Մինչև 1902 թվականը նա ստեղծել էր 23 քիմիական նյութերի գաղտնի խառնուրդ մեծ ցինկապատ գոլորշիացնող տանկերում, որոնք, նրա պնդմամբ, գրավում էին անձրևը։ Հեթֆիլդն իրեն անվանել է «խոնավության արագացուցիչ»[6]։

1904 թվականին կազմակերպիչ Ֆրեդ Բիննին սկսեց հասարակական կապերի արշավ Հեթֆիլդի համար։ Լոս Անջելեսի մի շարք ֆերմեր տեսել են նրա գովազդը թերթերում և Հեթֆիլդին խոստացել են 50 դոլար անձրև արտադրելու համար[7]։ Փետրվարին Հեթֆիլդը և նրա եղբայր Փոլը կառուցեցին գոլորշացնող աշտարակ Լա Քրեսենտաում, որտեղ Հեթֆիլդը ճգտագործեց իր խառնուրդը։ Հեթֆիլդի փորձը, ըստ երևույթին, հաջող է եղել, ուստի ֆերմերները նրան վճարել են 100 դոլար։ Ժամանակակից եղանակային բյուրոյի զեկույցները նկարագրում էին անձրևը որպես փոթորկի փոքր մաս, որն արդեն գալիս էր, բայց Հեթֆիլդի կողմնակիցները այդ կարծիքը արհամարհել են[8]։

Հեթֆիլդը սկսել է ավելի շատ աշխատանքի առաջարկներ ստանալ։ Նա Լոս Անջելեսին խոստացել է 460 մմ անձրև, ըստ երևույթին հաջողվել է, եւ հավաքել է $1000 վճար[8]։ Այս ջանքերի համար Հեթֆիլդը կառուցել էր իր աշտարակը Ալտադենայում գտնվող Էսպերանսա Սանիտարիումում, Ռուբիո կիրճի մոտ։

1906 թվականին Հեթֆիլդը հրավիրվել է Յուկոնի տարածք, որտեղ նա համաձայնել է անձրև ստեղծել Քլոնդայքի ջրից կարիք ունեցող ոսկու հանքավայրերի համար։ Քլոնդայքի պայմանագիրը կազմել է 10․000 դոլար, սակայն անհաջող ջանքերից հետո Հեթֆիլդը հազիվ կարողացավ հավաքել ընդամենը 1100 դոլար իր ծախսերի համար[9]։ Այս ձախողումը չկանգնեցրեց նրա կողմնակիցներին։

1915 թվականին Սան Դիեգոյի քաղաքային խորհուրդը, Սան Դիեգոյի Wide Awake Improvement Club-ի ճնշման տակ, դիմել է Հեթֆիլդին, որպեսզի անձրև ստեղծի Մորենա Դամի ջրամբարը լցնելու համար։ Հեթֆիլդն առաջարկեց անվճար անձրև արտադրել, այնուհետև գանձել 1000 դոլար մեկ դյույմի համար (393,7 դոլար մեկ սանտիմետրի համար), 1,02-ից մինչև 1,27 մ լցվելուց հետո չվճարել։ Խորհուրդը կողմ է քվեարկել 10,000 դոլար վճարել, երբ ջրամբարը կլցվի։ Պաշտոնական համաձայնագիր երբեք չի կնքվել, թեև Հեթֆիլդը շարունակել է բանավոր փոխըմբռնման հիման վրա։ Հեթֆիլդը եղբոր հետ աշտարակ է կառուցել Մորենա լճի կողքին, որն ավարտել են Ամանորի սկզբին[8]։

1916 թվականի հունվարի 5-ին հորդառատ անձրև է սկսվել և օրեցօր ավելի ուժեղացել։ Չորացած գետերի հուները լցվել են մինչև վարարման աստիճան. Վատթարացող ջրհեղեղները ավերել են կամուրջները, լքված գնացքները և կտրել հեռախոսի մալուխները, հեղեղվել են տներ և ֆերմաներ։ Սուիթվոթեր և Ստորին Օտայի ամբարտակները ամբողջությամբ լցվել և վարարել են[10]։ Հունվարի 20-ին անձրևը դադարել է, բայց երկու օր անց վերսկսվել։ Հունվարի 27-ին Ստորին Օտայ ամբարտակը ավերվել է՝ մեծ ավերածությունների պատճառ և մոտ մոտ 20 մահվան պատճառ դարձել (հաշիվները տարբերվում են)[11]։

Հեթֆիլդը փետրվարի 4-ին զրուցել է մամուլի հետ և ասել, որ վնասը իր մեղքով չէ, և որ քաղաքը պետք է համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկեր։ Հեթֆիլդը կատարել էր իր պայմանագրի պահանջները՝ լցնելով ջրամբարը, բայց քաղաքային խորհուրդը հրաժարվել է վճարել գումարը, քանի դեռ Հեթֆիլդը պատասխանատվություն չի կրի վնասների համար, որը գնահատվել է 3,5 մլն դոլար։ Բացի այդ, գրավոր պայմանագիր չի եղել։ Հեթֆիլդը փորձել է բավարարվել 4000 դոլարով, ապա դատի է տվել խորհրդին[10]։ Հայցը շարունակվել է մինչև 1938 թվականը, երբ երկու դատարաններ որոշել են, որ անձրևը Աստծո արարք էր, ինչը նրան ազատել է թույլ տված սխալի պատասխանատվությունից, բայց նաև նշանակել է, որ Հեթֆիլդը չէր ստաննալու իր հոնորարը[10]։

Հեթֆիլդի համբավը միայն աճել է, և նա ավելի շատ պայմանագրեր է ստացել անձրևի արտադրության համար։ Ի թիվս այլ բաների, 1929 թվականին նա աշխատանքի է ընդունվել Նոր Օռլեանի Standard Steamship and Fruit Company-ում, որպեսզի դադարեցնի հրդեհը Հոնդուրասում 100,000 ակր բանանի պլանտացիայի վրա[5]։ Ավելի ուշ Bear Valley Mutual Water ընկերությունը ցանկացել է լցնել Մեծ Արջի լիճը։ Սակայն Մեծ դեպրեսիայի ժամանակ նա ստիպված է եղել վերադառնալ իր աշխատանքին որպես կարի մեքենաների վաճառող։ Նրա կինը՝ Մեյբլը, բաժանվել է նրանից 1931 թվականին՝ ամուսնալուծության համաձայնագրի ժամանակ պնդելով, որ Հեթֆիլդն իրենից թաքցրել է իր եկամուտների մի մասը[5]։

Չարլզ Հեթֆիլդը մահացել է 1958 թվականի հունվարի 12-ին և իր հետ տարել իր քիմիական բանաձևը։ Թաղվել է Գլենդելում գտնվող Ֆորեսթ Լոուն մեմորիալ Փարկ գերեզմանատանը։

Հեթֆիլդը գրանցել է առնվազն 500 հաջողություն[10]։ Ըստ հետագա մեկնաբանների և նրա հետ հանդիպողներ Հեթֆիլդի հաջողությունները հիմնականում պայմանավորված էին նրա օդերևութաբանական հմտությամբ, տեղումների վիճակագրության մանրամասն ուսումնասիրությամբ և ժամանակի բնածին զգացողությամբ՝ ընտրելով այն ժամանակաշրջանները, որտեղ, այնուամենայնիվ, անձրևի մեծ հավանականություն կար։ Սան Դիեգոյի խորհրդի անդամ Ջոն Լ. Բեկոնըը, ով ուսումնասիրել է Հեթֆիլդի այսպես կոչված հաջողությունները, նրան համարում էր ոչ այլ ինչ, քան «անիծված եղանակի լավ մարգարե»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.kansas.com/news/local/news-columns-blogs/the-story-of-kansas/article3681496.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.valleycenter.com/articles/remembering-the-man-who-made-it-rain/
  3. 3,0 3,1 3,2 http://sunnycv.com/history/docs/doc759.pdf
  4. Tanner, Beccy (2014 թ․ նոյեմբերի 9). «Ad Astra: Kansas 'Rainmaker' linked to one of nation's most historic floods». The Wichita Eagle. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 The Wizard of Sun City: The Strange, True Story of Charles Hatfield, The Rainmaker Who Drowned a City's Dreams by Garry Jenkins.
  6. Klein, Christopher (2015 թ․ դեկտեմբերի 12). «When San Diego Hired a Rainmaker a Century Ago, It Poured». JSTOR Daily. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  7. Ramussen, Cecilia (2001 թ․ մայիսի 6). «'Cloud Coaxer' Had a Stormy Career in Parched Deserts». Los Angeles Times. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  8. 8,0 8,1 8,2 Spence, Clark C. (1980). The Rainmakers. Lincoln: University of Nebraska Press. ISBN 0803241178.
  9. Yukon: Placer Mining Industry, 1998-2002 (PDF). Whitehorse, Yukon: Indian and Northern Affairs Canada, Mining Inspection Division, Yukon Region. 2003. էջեր 28–29. ISBN 0-662-33838-3.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Vargo, Cecil Page. «The Great Pluviculturist». Explore Historic California. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Tjoa, Mark (2016 թ․ մարտի 27). «Exhibit at Chula Vista Heritage Museum Marks Centennial of Historic Flooding». KNSD. San Diego. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին. Կաղապար:Cite archive McGlashan, H.D.; Ebert, F.C. (1918). Southern California Floods of January, 1916 (PDF) (Report). United States Geological Survey. էջ 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.