Jump to content

Պապամոբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի պապը պապամոբիլով, Գյումրի, հունիսի 25, 2016 թվական

Պապամոբիլ (իտալ.՝ Papamobile) Հռոմի պապի հրապարակային շրջագայությունների համար հատուկ մշակված մեքենայի ոչ պաշտոնական անունը։ Բառն առաջացել է «պապ» և «ավտոմեքենա» բառերից։ Փոխարինել է տեղափոխվող գահին։

Պապամոբիլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cadillac[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին «General Motors» ընկերությունը թողարկել է մեկ օրինակ «Cadillac DeVille» ավտոմեքենա՝ Հռոմի պապի համար[1]։

Citroen[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին «Citroen» ընկերությունը նվիրել է Հռոմի պապին մուգ կարմրագույն «Citroen CE6 Lictoria» ավտոմեքենա։ Այն ունեցել է 2,4 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցանի V-աձև շարժիչ, առավելագույն արագությունը կազմել է 105 կմ/ժ։ Պապամոբիլը երթևեկվել է ընդամենը 150 կմ և տեղափոխվել Հռոմի «Museo delle Carrozze» թանգարան։

Land Rover[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Անգլիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապի ավտոմեքենան եղել է բրիտանական «Land Rover» ընկերության արտադրության վերաձևափոխված մեքենա։

Mercedes-Benz[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 — Mercedes-Benz Typ Nürburg 460[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 — Mercedes-Benz Typ 300 d Landaulet[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 — Mercedes-Benz 600 Pullman Landaulet[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 — Mercedes-Benz 300 SEL Landaulet[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 — Mercedes-Benz 300 SEL lang[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 — Mercedes-Benz 230 G mit Sonderaufbau[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 — Mercedes-Benz 500 SEL[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz 500 SEL
Mercedes-Benz 500 SEL

1997 — Mercedes-Benz S 500 lang Landaulet[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz S 500 lang Landaulet


2002 — Mercedes-Benz ML 430[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հրապարակային շրջագայությունների համար ստեղծվել է նոր պապամոբիլ՝ Mercedes-Benz M-դասի։

Հերթական պապամոբիլի ապակեպատ խցիկը եղել է փամփշտապով պաշտպանված։ Հռոմի պապը նստած տեղից հնարավորություն ուներ ողջունելու մարդկանց։ Խցիկի ետնամասում կար ծալովի հարթակ, որտեղով հնարավորություն կար բարձրանալ խցիկ և նստել պապի մոտ։ Խցիկի մեջ կար հատուկ խոսափող և բարձրախոս, որով Հռոմի պապը կարող էր հաղորդակցվել վարորդի հետ, կամ խոսել ամբոխի մարդկանց հետ։

Այս պապամոբիլի համար սովորական M դասի ամենագնացը ենթարկվել է լուրջ փոփոխության, ինչն էլ անհարմար էր մեքենայի թափքի հետնամասի համար։ Անփոփոխ է մնացել միայն վարորդի խցիկն ու 4,3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը։ Ամենագնացի հիմքն ավելի է ամրացվել՝ դարձնելով միակ ուղևորի նստելատեղն ավելի փափուկ և հարմար[2]։

2007 — Mercedes-Benz G 500 (Audienzwagen)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 — Mercedes-Benz ML[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Mercedes-Benz ընկերությունը Հռոմի պապին է նվիրել նոր պապամոբիլ, որը պատրաստված էր «Mercedes-Benz W166» մեքենայի հիմքի վրա։ Ինքնաթիռում փոխադրումները ավելի հեշտացնելու համար մեքենան մի քանի սանտիմետր ցածր էր պատրաստված։ Մեքենայի անվտանգությունը եղել է ապահովված՝ հովվապետի նստարանի տակ տեղադրված է եղել զրահապատ պարկուճ[3][4]։

SEAT[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Իսպանիա կատարած այցի ժամանակ Հովհաննես Պողոս II-ի պապամոբիլը եղել է SEAT S.A. (իսպ.՝ Sociedad Española de Automóviles de Turismo, «Զբոսաշրջության մարդատար ավտոմեքենաների իսպանական միություն») ընկերության «Seat Marbella» մակնիշի եզակի ավտոմեքենան։ Այն օգտագործվել էր միայն մեկ անգամ։

Star[խմբագրել | խմբագրել կոդը]

Lancia[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է նաև իտալական «Lancia Thesis Giubile» մակնիշի ավտոմեքենա[5]։

Renault[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 5-ին ֆրանսիական Renault ընկերությունը Բենեդիկտոս XVI պապին երկու էլեկտրամոբիլ են նվիրել։ «Renault»-ի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը Գանդոլֆո Ամրոցի ամառային նստավայր այցելության ժամանակ սպիտակ և կապույտ մեքենաները փոխանցել է հովվապետին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր հրապայակին շրջագայությունների ժամանակ երբեմն հրաժարվում է պապամոբիլից՝ ցույց տալու համար, թե որքան մոտ է նա ժողովրդին[6]։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 6-ին՝ Բենեդիկտոս XVI-ի հերթական շրջագայության ժամանակ նրա բաց թափքով սպիտակ «Fiat»-ի մեջ է փորձել ցատկել 27-ամյա Գերմանիայի քաղաքացի։ Հովվապետը չի վնասվել և չի նկատել նույնիսկ, թե օրինախախտը ինչպես է ցատկել պարսպի վրայով և փորձել ցատելու պապամոբիլի մեջ։ Մոտ 8 անվտանգության աշխատակից կանխել են օրինախախտի արարքն ու տապալել նրան գետնին։ Տղամարդը ձերբակալվել է Վատիկանի ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց՝ բուժզննության։

2011 թվականին Դորտմունդի բնակիչներից մեկը ոստիկանություն բողոք է ներկայացրել Բենեդիկտոս XVI-ի դեմ, որ նա Ֆրայբուրգ կատարած շրջագայության ժամանակ մեքենայի մեջ չի կապել իր ամրագոտին։ Կարճ ժամանակ անց բողոքը մերժվել է, քանի որ վթարի հավանականությունը շատ քիչ է եղել[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лимузины Папы Римского». limuzin888.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  2. «У папы римского новый автомобиль». Лента.ру. 2002 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. Папский Mercedes-Benz ML
  4. «Хит парад. Колеса №1, или Самые крутые машины глав государств». Рамблер/авто (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  5. Журнал «Car (журнал)», февраль 2002:30
  6. Папа Франциск откажется от «папамобиля» в Бразилии, чтобы быть ближе к народу
  7. Папу Римского не оштрафуют за непристёгнутый ремень
  8. «Папу Римского не накажут за езду без ремня безопасности». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապամոբիլ» հոդվածին։