Jump to content

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում
Տեսակպատկերասրահ
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՀասցեParkveien 50, 0010 Oslo
Հիմնադրված է2017
ՃարտարապետHans Linstow?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում (նորվ.՝ Dronning Sonja KunstStall), թանգարան, գեղարվեստական պատկերասրահ և համերգասրահ, որը գտնվում է Օսլոյի թագավորական պալատի նախկին ախոռներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախոռը տեղակայված է պալատական այգու կողքին։ Այն կառուցվել է թագավորական պալատի հետ միաժամանակ։ Շինարարությունն ավարտվել է 1849 թվականին։ Սկզբնապես ախոռներում կարելի էր տեղավորել 38 ձի, բայց Հակոն 7-րդ թագավորի և նրա կնոջ՝ թագուհի Մոդի օրոք, համալիրը զգալիորեն ընդլայնվել և բարելավվել է։ 1905-1911 թվականների ընթացքում ախոռները վերածվել են ձիասպորտի կենտրոնի` ձիավարման սրահով, դարբնոցով և անասնաբուժական տարածքներով։ Ճարտարապետ Հյալմար Ուելհավենը (անգլ.՝ Hjalmar Welhaven) ղեկավարել է ընդլայնման նախագիծը, իսկ թագուհի Մոդը, հետևելով Լոնդոնի թագավորական ախոռների օրինակին, նախագծել է ախոռները[1]։

1940 թվականից ի վեր՝ ախոռում ձիեր չեն պահվել, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նորվեգիայի գերմանական օկուպացիայից հետո շենքը հիմնականում օգտագործվել է որպես պահեստ և ավտոտնակ։ 2017 թվականին՝ Սոնյա թագուհու ծննդյան 80-ամյակին ընդառաջ, Հարալդ V թագավորը որոշել է վերանորոգել շենքը՝ որպես նվեր կնոջը։ Վերանորոգումը կատարվել է «Statsbygg»-ի, «Riksantikvatren»-ի և «Snøhetta»-ի համատեղ ջանքերով[2]։

Պատկերասրահը բաց է ամեն տարի՝ մարտից մինչև դեկտեմբեր ամիսներին, և ծառայում է որպես Նորվեգիայի թագավորական հավաքածուներից արվեստի գործերի ցուցահանդեսների, ինչպես նաև պատմամշակութային առարկաների ներկայացման վայր[3][4]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցուցահանդեսի բացում»։ Նորվեգացի նկարիչների կողմից նվիրաբերված գրաֆիկական պատկերների ընդարձակ հավաքածու[5]
  • «Արքայական ախոռ։ Ձիեր և դրանց հանդերձանք, 1905-1940 թվականներ»[6]
  • «Քանդակ», Քելլ Էրիկ Քիլի Օլսենի ցուցահանդես[7][8]
  • «Թոն Վիգելենդ․ զարդեր և քանդակներ»
  • «Ավանդույթ և ոգեշնչում»։ Նորվեգիայի ժողովրդական արվեստի և ժողովրդական տարազների ցուցահանդես՝ ներառյալ թագավորական ընտանիքի անդամներին պատկանող իրեր[9]
  • «Պատմություն»։ Սաամյան նկարիչների երեք սերնդի՝ Իվեր Յոկի, Սինև Պերսենի և Բրիտա Մարկատ Լաբբայի ցուցահանդես[10]
  • «Նորվեգիայի երազանքը․ թագավոր Հակոնը և թագուհի Մոդը թագավորական հավաքածուներում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Art Stable is open». www.royalcourt.no (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. «Queen Sonja Art Stable». snohetta.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. The Royal Collections
  4. «Kong Harald om Sonjas nye kunsthall: "En gave til alle, for fremtiden"». Aftenposten. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. NRK. «Dronning Sonja opnar kunsthall på 80-årsdagen». NRK (նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «New exhibition in the Queen Sonja Art Stable». www.royalcourt.no (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. NRK. «Først med separatutstilling i dronningens stall». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  8. «Killi-Olsen i KunstStallen». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  9. «The Queen Sonja Art Stable». www.royalcourt.no (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  10. «The Queen Sonja Art Stable». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]