Jump to content

Պեկտինային նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեկտինային նյութեր, պեկտիններ, բարձրամոլեկուլային բազմաշաքարներ, պարունակվում են ցամաքային բույսերում (հատկապես հաղարջենու, գետնամորու, խնձորենու պտուղներում)։ Առաջանում են գալակտուրանաթթվի մնացորդներից, որտեղ կարբօքսիլային խմբերի մի մասը էսթերացվում է մեթիլային խմբերով։ Պեկտինյան նյութերը նպաստում են բույսերի հյուսվածքներում տուրգորի վիճակի պահպանմանը, բարձրացնում երաշտակայունությունը, մրգերի և բանջարեղենի դիմացկունությունը պահեստավորման ժամանակ։ Պեկտինյան նյութերի առկայությամբ շաքարամրգային օշարակները մշակելիս ստացվում է ժելեանման զանգված։ Այդ հատկությունից օգտվում են մարմելադի, ժելեի, պաստեղի արտադրության և դեղագործության մեջ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկտինային նյութեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 227