Jump to content

Պոնտոսի արքաների դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտոսի արքաների դամբարան
թուրքերեն՝ Kral Kaya Mezarları
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատեղի
ՏեղագրությունԱմասիա, Թուրքիա (պատմականորեն՝ Փոքր Հայք)
ԵրկիրԹուրքիա
Մասն էMount Harşena and the Rock-tombs of the Pontic Kings?
Ազգային կազմպոնտական
Ժառանգության կարգավիճակ Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի ՀԺ ցանկի օբյեկտի թեկնածու

Պոնտոսի արքաների դամբարան, ժամանակակից Թուրքիայի Ամասիա քաղաքում (պատմականորեն՝ Փոքր Հայք) գտնվող տարբեր չափերի քարակերը փորագիր տապանաքարեր, որտեղ թաղված են Պոնտոսի թագավորության արքաները[1]։ 2014 թվականի ապրիլի 13-ին ներառվել է Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների հավակնորդ-թեկնածուների ցանկում[2]։

Թագավորական նեկրոպոլիսը գտնվում է Ամասիայում՝ Սև ծովի ավազանին պատկանող Իրիս գետի ափին վեր խոյացող Հարշենա լեռան հարավային ստորոտին՝ 272 մետր բարձրության վրա։ Պոնտական արքաների տապանաքարերը կառուցել է Պոնտոսի թագավորության առաջին արքա Միհրդատ I-ը (կառավարման ժամանակահատվածը՝ մ․թ․ա․ 281-266 թվականներ)` կրաքարային ծածկույթով[3][4]։ Տարածքը հնագույն ժամանակներում կոչվել է «թագավորների հովիտ»։ Պոնտոսի արքայական դամբարանը հյուսիսային Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի ամենամեծ գերեզմանատեղին է, որը մեծ հռչակ էր վայելում նաև հելլենիստական աշխարհում։ Ամասիայի արքայական դամբարանում են թաղված Պոնտոսի թագավորներ Միհրդատ I-ը, Արիոբարզանեսը, Միհրդատ II-ը, Միհրդատ III-ը և Ֆարնակես I-ը։

Ամասիայի ամրոցի հարևանությամբ հայտնաբերվել են նաև ևս ինը շիրիմներ։ Փորագրված արքայական տապանաքարերի ընդհանուր թիվը համալիրի տարածքում 21-ն է։ Պոնտոսի արքաների գերեզմանները գտնվում են 8-15 մետր բարձրության վրա։ Իր բարձրադիր տեղագրության շնորհիվ այն պահպանվել և ներկայանալի տեսքով մեզ է հասել վաղնջական ժամանակներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kral Kaya Mezarları» (Turkish). Amasya Kültür ve Turizm İl Müdürlüğü. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Mount Harşena and the Rock-tombs of the Pontic Kings». UNESCO - World Heritage Center. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Harşena Dağı ve Pontus Kral Kaya Mezarları (Amasya) [2015]» (Turkish). Kültür Varlıkları ve Müzeler Genel Müdürlüğü. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Amasya Harşena Dağı Ve Pontus Kral Kaya Mezarları Unesco Dünya Miras Geçici Listesinde» (Turkish). Kültür Varlıkları ve Müzeler Genel Müdürlüğü. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)