Jump to content

Ջլմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջլմար, Ջղմար, Ջայլամար, բերդ Մեծ Հայքի Կորճայք նահանգի Սահուկ գավառում, Մեծ Զավ գետի աջ ափին։ Ըստ Թովմա Արծրունու բերած ավանդական պատմության, մ.թ.ա. II դ. 1-ին կեսին հիմնել է Կորդվաց իշխանուհի Ջայլամարը։ Վաչե Արծրունու որդի Սահակը, ամուսնանալով Ջայլամարի դուստր Անույշի հետ, դարձել է Ջլմարի տերը։ Սահակ Արծրունու որդի Աշոտի անակնկալ մահից հետո Ջլմար անցել է Արշավիր Արծրունու որդի Համամին։ Այնուհետև մինչե XI դ. Ջլմարը եղել է Վասպուրականի Արծրունիների ռազմական կարևոր հենակետ։ IX դ. կեսին արաբ զորավար Բուղան հազարավոր զոհերի գնով գրավել է Ջլմարը։ Շուտով Աշոտ Բ Արծրունու եղբայր Գուրգենը ոչնչացրել է Ջլմարի արաբ կայազորը և ազատագրել այն։ Արծրունյաց արտագաղթից և թուրք-թաթարական նվաճումներից հետո Ջլմարում հաստատվել ու աստիճանաբար գերակշռություն են ստացել քրդական ցեղերը։ Ուշ միջնադարում Ջլմարը քրդական և թուրքական աղավաղմամբ կոչվել է Ջուլամերկ կամ ճուլամերկ։ XIX դ. Ջլմարը Վանի վիլայեթի Հեքյարի սանջակի Ջուլամերկ կագայի կենտրոնն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 518