Jump to content

Ջոս Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոս Սթոուն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1987(1987-04-11)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԴուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունUffculme School?
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, արվեստագետ և ստուդիական երաժիշտ
ԱնդամությունSuperHeavy?
Կայքjossstone.com
 Joss Stone Վիքիպահեստում

Ջոս Սթոուն (անգլ.՝ Joss Stone, իրական անունը՝ Ջոսլին Իվ Սթոքեր (Joscelyn Eve Stoker), ապրիլի 11, 1987(1987-04-11)[1], Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), բրիտանական սոուլ և R&B ժանրերի երգչուհի, բանաստեղծուհի և դերասանուհի։ Հայտնի է դարձել 2003 թվականին, իր դեբյուտային «The Soul Sessions» պլատինե երաժշտական ալբոմի շնորհիվ, որն առաջադրվել է «Mercury Prize» մրցանակի անվանակարգին։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում վաճառել է ավելի քան 10 միլիոն երաժշտական ալբոմ՝ ողջ աշխարհում, արժանացել է երկու «Brit Awards» և մեկ Grammy Award մրցանակների։ 2006 թվականին նկարահանվել է «Էրագոն» ֆանտաստիկ ֆիլմում, կատարելով կախարդուհի Անժելայի դերը, իսկ 2009 թվականին «Թյուդորներ» հեռուստասերիալում կատարել է Աննա Կլևացու դերը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոս Սթոունը ծնվել է Անգլիայի Քենտ կոմսության Դուվր նավահանգստային քաղաքում և ընտանիքի չորս երեխաներից երրորդն էր[5][6]։ Նրա հայրը զբաղվում էր մրգերի և ընկուզեղենի արտահանումով և ներկրումով[7][8]։ Առաջին անգամ Ջոսը ելույթ է ունեցել դպրոցի բեմում, որտեղ սովորում էր[9]։ 2001 թվականին, 14 տարեկանում, նա ներկայացել է BBC ընկերության երաժշտական հեռուստաշոուի քասթինգին և կատարել Արետա Ֆրանկլինի «(You Make Me Feel Like) A Natural Woman», ինչպես նաև Ուիթնի Հյուսթոնի «It’s Not Right but It’s Okay» երգերը։ Հաջողված լսումներից հետո կատարել է Դոննա Սամմերի «On the Radio» երգը և հաղթել մրցույթում։ Հանդես է եկել բարեգործական համերգում, որտեղ գրավել է Բրիտանական կոմպոզիտորների և պրոդյուսերների ստեղծագործական դուետի՝ Էնդի Դինի և Բեն Վուլֆի ուշադրությունը, ովքեր կապվելով «S-Curve Records» ձայնագրման ընկերության հիմնադիր Սթիվի Գրինբերգի հետ, հայտնել են, որ իրենք հենց նոր լսեցին մի հիասքանչ երգչուհու, որին հավասարը երկրում դեռ չկա[10]։

2002 թվականին Գրինբերգը Ջոսի հետ մեկնել է Նյու Յորք՝ լսումների, որտեղ Ջոսը կատարել է դասական սոուլ երգեր՝ Օտիս Ռեդդինգի և Արետա Ֆրանկլինի երգացանկից[10]։ Արդյունքում Գրինբերգը անմիջապես պայմանագիր է կնքել սկսնակ երգչուհու հետ։ Այդ պահից Ջոսը բեմում հայտնվում էր այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք էին Ջեյմս Բրաունը[11], Սմոքի Ռոբինսոնը, Դոննա Սամմերը[12], Գլեդիս Նայթը, Թոմ Ջոնսը[13], Ռոբբի Վիլիամսը[14], Մելիսա Էթերիջը, Ռոբ Թոմասը[15], Ռոդ Ստյուարտը[12] և «Blondie» խումբը։ 2011 թվականին մասնակցել է Միք Ջագերի կազմակերպած «SuperHeavy» ռոք-սուպերխմբի աշխատանքներին։

S-Curve Records ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, Ջոս Սթոունը մեկնել է Մայամի և Ֆիլադելֆիա՝ սկսելով աշխատանքները «The Soul Sessions» երաժշտական ալբոմի ստեղծման գործում, որը թողարկվել է 2003 թվականին։ Նրա երկրորդ «Mind, Body & Soul» ալբոմի «You Had Me» երգը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժշտական տասնյակում։ Նրա երկու ալբոմներից յուրաքանչյուրը, 2005 թվականին ստացել է Գրեմմիի անվանակարգ, այն դեպքում, երբ երգչուհին ընդգրկվել է «Լավագույն նոր արտիստ» մրցանակակիրների ցուցակի մեջ։ Ջոս Սթոունի երրորդ ալբոմը թողարկվել է 2007 թվականին և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է ոսկե սերտիֆիկատ՝ ԱՄՆ-ում 500 000 նմուշից ավելի վաճառվելու համար։

Ջոս Սթոունն ունի նաև իր յուրահատուկ ոճը՝ հիմնականում ելույթ ունենալով ոտաբոբիկ[16]։ Նրան անվանում են «Սպիտակ Արետա Ֆրանկլին»[17], օժտված է մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնային դիապազոնով[18]։

2020 թվականի սեպտեմբերի 14-ին Սթոունը Ինստագրամի միջոցով հայտարարեց, որ հղի է ընկերոջ՝ Քոդիից իր առաջին երեխայից[19]։ Նա 2021 թվականի հունվարի 29-ին դուստր ունեցավ՝ Վիոլետ Մելիսա ԴաԼուզին[20]։ 2022 թվականի ապրիլին երգչուհին Instagram-ում կրկին հայտարարեց, որ հղի է իր երկրորդ երեխայի հետ DaLuz-ից[21]։ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին նա ծնեց իր որդուն՝ Շաքլթոն Սթոքեր ԴաԼուզին[22]։ Սթոունը տեղափոխվել է Նեշվիլ, Թենեսի 2022 թվականին[23]։ 2023 թվականի նոյեմբերին նա հաստատեց, որ ինքն ու ԴաԼուզն ամուսնացել են[24]։

Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Soul Sessions (2003)
  • Mind Body & Soul (2004)
  • Introducing Joss Stone (2007)
  • Colour Me Free! (2009)
  • LP1 (2011)
  • SuperHeavy - supergroup album (2011)
  • The Soul Sessions Vol. 2 (2012)
  • Water for Your Soul (2015)
  • Project Mama Earth (2017)
  • Your Remixes of Water for Your Soul (2019)
  • Never Forget My Love (2022)
  • Merry Christmas, Love (2022)
  • 20 Years of Soul Live in Concert (2023)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135351723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Births – England & Wales 1984–2006». FindMyPast.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
  4. Andreeva, Nellie (2008 թ․ օգոստոսի 5). «Joss Stone playing homely wife in "Tudors"». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Jackson, Alan (2004 թ․ սեպտեմբերի 4). «Joss Stone». The Times. London. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
  6. «Radar: JOSS IN 999 DASH; Atlantic trip to be with sick grandad. – Free Online Library». Thefreelibrary.com. 2005 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  7. Frick, Lisa. «Joss Stone Biography». Notable Biographies. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  8. Simpson, Neil (2005 թ․ ապրիլի 3). «Will Joss's love affair cost her the Gap millions?». Daily Mail. London. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.
  9. Sullivan, Caroline (2004 թ․ հուլիսի 23). «The Guardian profile: Joss Stone». The Guardian. London. Վերցված է 2007 թ․ մայիսի 11-ին.
  10. 10,0 10,1 Foley, Jack. «The lowdown on Dover's soul sensation, Joss Stone». IndieLondon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «James Brown and Joss Stone rip it up with Jonathan Ross». BBC. 2005 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
  12. 12,0 12,1 «Mariah Carey, Alicia Keys, Rod Stewart And Others Sing At VH1's Most Unforgettable Night». Sawf News. 2005 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  13. «Joss Stone and Tom Jones». In Style. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  14. «Williams' Mixed Feelings Over Stone». ContactMusic.com. 2005 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  15. Lamb, Bill. «Fashion Rocks 2005 with David Bowie, Gwen Stefani, and Rob Thomas». About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  16. Polly Vernon. «Joss Stone: the barefoot diva | The Observer». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  17. The Telegraph, http://www.telegraph.co.uk/culture/music/music-news/8576782/Joss-Stone-the-white-Aretha-Franklin-of-soul.html
  18. Thrills, Adrian (2011 թ․ հուլիսի 28). «Stone me! Joss is back on song after her last album sunk without trace». Daily Mail. London. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  19. «Joss Stone Pregnant / www.streamteam.eu». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  20. «New Mom! Joss Stone Welcomes 1st Child With Boyfriend Cody DaLuz». Usmagazine.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  21. «Joss Stone Expecting Second Baby After Suffering Miscarriage: 'There Are Rainbows After Storms'». PEOPLE.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 12.
  22. «Joss Stone Gives Birth, Welcomes Baby No. 2 With Boyfriend Cody DaLuz'». USmagazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  23. Ewers, Josh (2022 թ․ մայիսի 25). «Joss Stone abandons nomadic lifestyle, settles in Nashville». Main Street Nashville.
  24. Duncan, Charlie (2023 թ․ նոյեմբերի 5). «The Masked Singer winner Joss Stone confirms she's married musician partner». Digital Spy. Hearst Magazines UK. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոս Սթոուն» հոդվածին։