Jump to content

Ռաֆայել Համբարձումյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Համբարձումյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1948(1948-11-05) (75 տարեկան)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան

Ռաֆայել Հայրիկի Համբարձումյան (նոյեմբերի 5, 1948(1948-11-05)), հայ պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր, նժդեհագետ, պատմական գիտությունների թեկնածու։ Հայտնի է Գարեգին Նժդեհի գործունեությանը նվիրված իր բազմաթիվ հրապարակումներով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 5-ին։ 1970 թվականից զբաղվում է ազգային-քաղաքական գործունեությամբ։ «Թուղթ ընդհանրական» (1980) և «Յորդորակ» (1987) աշխատություններում հիմնավորել է հայոց ազատագրական պայքարի բռնկումը, համայնատիրական իշխանության վերացումը և Հայաստանի անկախացումը[1]։

2000-2011 թվականներին կազմակերպեց և անցկացրեց նախ՝ Սևրի դաշնագրի ստորագրման 80-ամյակին նվիրված առաջին գիտաժողովը և դաշնագիրը կնքելու 70, 75, 81-83 և 85-ամյակների նշումը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաֆայել Համբարձումյան, Հայկական տոմար, Երևան, «Հայաստան», 1992 — 102 էջ. — 10000 հատ։
  • «Թուղթ ընդհանրական», «Հորդորակ», Երևան, 1990 թ.։
  • «Սադոկ Բարոնչը լեհահայոց պատմության ուսումնասիրող», Երևան, 1998 թ.։
  • «Որոգայթ Փառաց»-ի. ակունքները, այժմեական և առանձնահատուկ», Երևան, 1999 թ․։
  • «Նախիջևանի հիմնահարցը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրում» (գիտաժողովի նյութեր և հավելված, պատմական փաստաթղթեր), Երևան, 2001 թ.։
  • «Վարք Նժդեհի», Երևան, 2001 թ.։
  • «Գարեգին Նժդեհ», Երևան, 2003 թ.։
  • «Հայկական միջնադարյան զրույցներ և ժողովրդական հեքիաթներ», Երևան, 2003 թ։
  • «Ղարաքիլիսայի համատարած խուճապը հաղթանակի վերածող ոգին», Երևան, 2005 թ.։
  • «Գարեգին Նժդեհ. կենսագրական հավելումներ, անտիպ գրություններ ու խորհրդածություններ», Երևան, 2005։
  • «Գարեգին Նժդեհ. համառոտ կենսագրական և կենսատարեգրություն», Երևան, 2006 թ.։
  • «Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ յաղթանակի վերածող ոգի», Երևան, 2010 թ.։
  • «Գարեգին Նժդեհ. գրական երկեր», Երևան, 2012 թ.[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել և ղեկավարում է «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ռաֆայել Համբարձումյանը ՀՀ ԳԱԱ Պատմության Ակադեմիայի պաշտոնական կայքում
  2. «Լույս է տեսել Ռաֆայել Համբարձումյանի «Նժդեհ» խորագրով գիրքը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]