Ռուզաննա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Խաչատրյան
Ռուզաննա Խաչատրյան
Ծնվել էՀունվարի 5, 1968 թ.[1]
ԾննդավայրՀԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱմուսինՍեյրան Օհանյան

Ռուզաննա Գուրգենի Խաչատրյան (հունվարի 5, 1968(1968-01-05), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժշկուհի[1], պետական[1][2] և հասարակական գործիչ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ -ում[1]։

1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն[1]։ 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան[1]։ 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան[1]։ 2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն[1]։

Մասնագիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 - 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»[1]։ 2012 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ[Ն 1] ռեկտորի խորհրդականի պաշտոնը[1]։ Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԵՊԲՀ-ն հապավում է։ Նշանակում է Երևանի պետական բժշկական համալսարան։