Jump to content

Սարգիս Հակոբյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1926(1926-12-08)
ԾննդավայրԻրան
Մահացել էհունվարի 18, 2007(2007-01-18) (80 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼաֆայետ քոլեջ
Մասնագիտությունգործարար

Սարգիս Հակոբյան (դեկտեմբերի 8, 1926(1926-12-08), Իրան - հունվարի 18, 2007(2007-01-18), ԱՄՆ), գյուտարար, ինդուստրիալիստ, բնապահպան և ֆիլանտրոպ, ով 1945 թվականին Իրանից գաղթել է Միացյալ Նահանգներ։ Նա սովորել է մեխանիկական ինժեներիա Իսթոնում՝ Փենսիլվենիայում՝ Lafayette քոլեջում[1]։ Նա լքել է Lafayette քոլեջը, որ անցնի զինվորական ծառայության՝ Միացյալ Նահանգների բանակում։ Արժանապատվությամբ զորացրվելուց հետո նա ավարտում է Laffayette քոլեջը՝ ստանալով B.S.՝ մեխանիկական ինժեներիայում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո, Հակոբյանն աշխատանքի է անցնում Weller Electric Crop-ում, որտեղ էլ նա նախագծում է էներգիական հաղորդիչ և զինվորական ատրճանակ, որոնք ավելի ուշ դառնում են կազմակերպության հիմնական արտադրանքները[2]։ 1957 թվականին, նա բացում է իր սեփական կազմակերպությունը՝ Acopian Technical Company անվամբ։ Այդտեղ նա նախագծում և պատրաստում է երբևէ առաջին արեգակնային ռադիոն։ 1957 թվականի ապրանքների մեջ Հակոբյան Արեգակնային Ռադիոն առաջ է շարժվում որպես հեղափոխական՝ օգտագործենք լույսը՝ որպես էներգիայի աղբյուր, իսկ հրահանգավորման պիտակի վրա փակցված էր՝ «Ո՛չ մարտկոցներին կամ էլեկտրական խրացակը դրսում է»[3]։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն

1960 թվականին Acopian Technical Company-ն սկսեց պատրաստել արժեզրկված խրոցակ՝ կանոնավորելով էներգիայի պաշարները, որոնք օգտագործվում էին անօդ խողովակներում և խրոցակված ստանդարտ օկտալ խորշում։ Այսօր, Acopian Technical կազմակերպությունը վերափոխել է գլխավոր էներգիայի պաշարի պատրաստումը։

Բարեգործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբյանն աջակցել է բազմաթիվ անշահութաբեր հիմնարկների իր կյանքի ընթացքում։ «Նա արել է բազմաթիվ նվիրատվություններ ազգային և միջազգային պատճառներով, որոնք ընդգրկում են նաև «Հակոբյան ինժեներական կենտրոնը»՝ Lafayette քոլեջում, Հակոբյան հաղորդակցության և ուսումնական կենտրոնը՝ Hawk Mountain Sancurary-ում, Հակոբյան Օրնիթոլոգիական կենտրոնը՝ Muhlenberg քոլեջում, ինչպես նաև խթանելով շրջապատի դաստիարակման ծրագիրը՝ American University-ն՝ Հայաստանում և Institute of Technology-ն՝ Ֆլորիդայում[4] :

Հակոբյանին մեծարելու զեկույցում՝ Միացյալ Նահանգների պատգամավոր Չարլզ Դենթը պատմել է նախկին սենատորի՝ Բոբ Դոլի պատմություններից։ Հակոբյանը նվիրաբերել է 1 միլիոն դոլլար՝ Ազգային Երկրորդ Պատերազմի հուշարձանին, որը եղել է միակ ամենամեծ օժանդակությունը։ Որպես փոխհատուցում՝ Հակոբյանը խնդրել է մի տեղ՝ ընծայական ուղերձի հանդիսավորության ժամանակ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Remembering Sarkis Acopin '51». Lafayette Alumni News Magazine. Summer 2007. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 Dent, Charles (2007 թ․ փետրվարի 5). «Honoring Sarkis Acopian». Congressional Record. GovTrack.us. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.(չաշխատող հղում)
  3. «Acopian Technical Company». Acopian Technical Company. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  4. «Armenian Philanthropist Sarkis Acopian Passes Away». Embassy of the Republic of Armenia. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  5. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.