Jump to content

Սեդրակ Ապաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Ապաճյան
Ծնվել է1907
ԾննդավայրՕսմանյան կայսրություն Ալեքսանդրետ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1968
Մահվան վայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
Ազգությունհայ
Մասնագիտությունհրապարակագիր, խմբագիր, հասարակական գործիչ

Սեդրակ Ապաճյան (1907, Ալեքսանդրետտա, Թուրքիա - 1968, Բեյրութ, Լիբանան), հայ հրապարակագիր, խմբագիր, հասարակական գործիչ։ Սովորել է ծննդավայրի ֆրանսիական քոլեջում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին խմբագրել է «Նոր ճանապարհ» առաջադիմական ընտհատակյա խմորատիպ թերթը, 1931 թվականին մասնակցել է «Գրասիրաց միություն» ընկերության հիմնադրմանը։ 1934-1938 թվականներին դասավանդել է Ալեքսանդրետի Նուպարյան վարժարանում։ 1939 թվականին տեղափոխվել է Բեյրութ, ուր խմբագրել է «Սպարտակ» (1940-1941) ընդհատակյա թերթը, ապա՝ «Առավոտ» օրաթերթը։ Իր հոդվածներում ընդգծել է Խորհրդային Հայաստանի կարևոր դերը սփյուռքահայության կյանքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Չորս հատորով. Երևան: Հայկական խորհրդային խանրագիտարանի գլխավոր խմբագրություն. 1990. ISBN 5-89700-003-4.