Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգի և Մուեդ I (լատին․ ՝ Sigismundus , գերմ. ՝ Siegmund , փետրվարի 14 , 1368 , Free Imperial City of Nuremberg , Franconian Circle , Սրբազան Հռոմեական կայսրություն [1] - դեկտեմբերի 9 , 1437 [2] , Զնոյմո [2] ), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410-1437 թվականներին, Հունգարիայի թագավոր (Ժիգմոնդ) 1387 -1437 թվականներին, Չեխիայի թագավոր 1419 -1421 թվականներին և 1436 -1437 թվականներին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգարացի թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել է արևմտաեվրոպացի ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396 )։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414 -1418 ) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421 թվականին գահընկեց է արվել չեխական գահից, վերստին չեխական թագավոր է հռչակվել 1436 թվականին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։