Jump to content

Սլովակիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեռլախ սարը հարավից

Սլովակիա, դեպի ծով ելք չունեցող, գերազանցապես լեռնոտ երկիր Կենտրոնական Եվրոպայում

Սլովակիայի տարածքը 49 035 քառակուսի կիլոմետր է, սահմանների ընդհանուր երկարությունը՝ 1 474 կմ, որից 91 կմ սահմանակից է Ավստրիային, 197 կմ ՝Չեխիային, 676 կմ՝ Հունգարիային, 420 կմ՝ Լեհաստանին, 90 կմ՝ Ուկրաինային[1]։

Մակերևույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի ռելիեֆը
Սլովակիայի օգտակար հանածոների հանքավայրերը

Սլովակյան երկրամակերևույթին բնորոշ է լեռնային բնությունը։ Երկրի հյուսիսի մեծագույն մասով անցնում են Կարպատյան լեռները, ընդ որում՝ Կարպատների ամենաբարձր ճյուղավորումը՝ Տատրաները։ Ցածրադիր վայրերը տարածվում են երկրի հարավարևմտյան մասում՝ Դանուբ գետի երկայնքով, և հարավ–արևելքում։

Սլովակիայի, ինչպես և ամբողջ Կարպատների ամենաբարձր կետը Գեռլախովսկի շտիտ (Gerlachovský štit) սարն է (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2655 մետր)։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիան ունի բարեխառը կլիմա՝ համեմատաբար տաք ամառներով և ցուրտ, մառախլապատ, խոնավ ձմեռներով[2]։

Բնական պաշարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ ածուխ, փոքր քանակությամբ երկաթի հանքաքար, պղինձ, մանգան, աղի պաշարներ, մշակովի հողեր։ Ընդ որում՝ գյուղատնտեսական հողերը կազմում են 40.1%, մշակովի հողերը՝ 28.9%, արոտավայրերը՝ 10.8%, անտառները՝ 40.2%։

Ջրային պաշարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի վերականգնվող ջրային պաշարների ընդհանուր ծավալը 50,1 կմ³ է (ըստ 2003 թվականին կատարված գնահատման)[1]։ Երկրի գլխավոր գետերն են Դանուբը, Վագը, Գրոնը։

Բնապահպանական տարածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Slovakia Արխիվացված 2020-04-07 Wayback Machine — CIA World Factbook
  2. Votruba, Martin. «Slovakia's Weather». Slovak Studies Program. University of Pittsburgh. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի աշխարհագրություն» հոդվածին։