Սննդի վաուչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սննդի վաուչեր
վճարային համակարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիատեղեկատվության կրող
 • վճարման միջոց
  • Վաուչեր Խմբագրել Wikidata
Ստեղծում1946 Խմբագրել Wikidata

Սննդի վաուչեր կամ ճաշի վաուչեր, աշխատակիցներին տրվող սնվելու վաուչեր, որը նրանց հնարավորություն է տալիս սնվել դրսում գտնվող ռեստորաններում, սովորաբար՝ ճաշի ժամանակ։ Շատ երկրներում սննդի վաուչերների նկատմամբ եղել է բարենպաստ հարկային վերաբերմունք։ Վաուչերները սովորաբար լինում են թղթային տոմսերի տեսքով, սակայն աստիճանաբար փոխարինվում են էլեկտրոնային վաուչերներով՝ հատուկ վճարային քարտի տեսքով։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշի վաուչերը թղթային տոմս էր (վաուչեր), որը որոշ աշխատակիցներ օգտագործվում էին Միացյալ Թագավորության մասնավոր ռեստորաններում սննդի դիմաց վճարելու համար։ Այն թույլ է տվել ընկերություններին իրենց աշխատակիցների համար սուբսիդավորել կեսօրվա սնունդը (լանչը)՝ առանց սեփական ճաշարաններ բացելու։

Այս սխեման թվագրվում է 1946 թվականով, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո դեռ ուժի մեջ էր պարենային ռացիոնալացումը։ Բրիտանական կառավարությունը հավելյալ հարկային արտոնություն է տվել՝ հավատալով, որ դա քաղաքացիներին կօգնի առողջ սնունդ գնել։ Կոնցեսիայի համաձայն՝ սննդի կտրոնները ազատված էին եկամտահարկից և ազգային ապահովագրական վճարներից օրական մինչև 3 շիլլինգի (15 պենս) արժեքով։ Նախնական մակարդակը` 2 շիլլինգ 3 պենս (11,25 ֆունտ, որը համարժեք է 2021 թվականի 5,01 ֆունտին) 1948 թվականին բարձրացվել է մինչև 3/- մակարդակ (15 ֆունտ, որը համարժեք է 2021 թվականի 5,80 ֆունտին), սակայն հետագայում չի ճշգրտվել գնաճի հաշվարկով[1]։ 2013 թվականի ապրիլի 6-ից արտոնությունը վերացվել է. օրական 15 պենսը դարձել էր չնչին գումար[2]։

«LV» լոգոյով կպչուն պիտակ, որը ցույց է տալիս 1982 թվականի օգոստոսին Հյուսիսային Լոնդոնում գտնվող Mac's Caff, Station Road, Wood Green-ում ճաշի վաուչերի ընդունումը

Սկզբում այն ընկերությունները, որոնք ցանկանում էին սուբսիդավորել իրենց անձնակազմի լանչերը, բայց չունեին ճաշարաններ, տպագրում էին վաուչերները և պայմանավորվում տեղական մեկ կամ մի քանի ռեստորանների հետ՝ դրանք ընդունելու համար։ Բացի այդ, նրանք ստիպված էին կառավարել սխեման (օրինակ՝ նախքան հաշիվը փակելը պետք է ստուգեին և հաշվեին ռեստորաններից վերադարձված վաուչերները)։ 1954 թվականին գործարար Ջոն Հեքը հասկացել է, որ Միացյալ Թագավորությունում ընդունելի միասնական ստանդարտացված վաուչերն ավելի տրամաբանական և արդյունավետ կլինի։ Այնուհետև նա 1954 թվականի նոյեմբերին հիմնել է «Luncheon Vouchers Limited»-ը՝ համազգային ճաշի վաուչերային սխեման ներդնելու համար[3]։ 1956 թվականին ինը խոշոր սննդի ընկերություններ գնել են այդ ընկերությունը, ընդ որում՝ Հեքը մնացել է գործադիր տնօրեն։ 1982 թվականին ընկերությունը գնել է Accor-ը։ Վաուչերներն ընդունող ռեստորաններն իրենց պատուհաններին փակցնում էին «LV» լոգոն։

Վաուչերներն օգտագործվել են որպես վճարման ձև 1970-ական թվականներին Լոնդոնում «Սինթիա Փեյնի» հասարակաց տանը[4]։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի վաուչերները Բելգիայում ներդրվել են 1965 թվականին[5]։ Էլեկտրոնային սննդի վաուչերները ներդրվել են 2011 թվականին, իսկ սննդի թղթե վաուչերների հին համակարգը աստիճանաբար դուրս է բերվել 2016 թվականի հունվարի 1-ից[6]։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշի վաուչերները Ֆրանսիայում 1962 թվականին ներմուծել է Ժակ Բորելը, որը ոգեշնչվել է «Luncheon Vouchers Limited»-ից։ Կազմակերպությունն անվանվել է «Ticket Restaurant»։ 1976 թվականից սկսած «Ticket Restaurant»-ն ընդլայնվել է Ֆրանսիայի սահմաններից դուրս և 1983 թվականին դարձել «Accor»-ի մի մասը[7]։

Accor և Edenred[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1983 թվականը «Accor»-ին էին պատկանում և՛ բրիտանական «Luncheon Vouchers Limited»-ը, և՛ ֆրանսիական «Ticket Restaurant»-ը։ 1998 թվականին «Accor»-ն առանձնացրել է վաուչերային բիզնեսը որպես «Accor Services», որը 2010 թվականին դարձել է «Edenred»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Luncheon Vouchers (Tax Concessions) debate, Hansard (House of Commons debate), 12 July 1979
  2. The abolition of 36 tax reliefs: response to consultation Արխիվացված 7 Հոկտեմբեր 2012 Wayback Machine HM Treasury, issued 6 December 2011
  3. «Luncheon vouchers help workers get cheaper meals – archive, 1957». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 6. ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  4. Rawlinson, Kevin (2015 թ․ նոյեմբերի 15). «Former brothel madam Cynthia Payne dies, aged 82». The Guardian.
  5. PMD (2013 թ․ հունիսի 6). «Yummy money: meal tickets and lunch vouchers». The Bulletin (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  6. «Legal article: The end of paper meal vouchers». Lexgo.be (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  7. 7,0 7,1 "50 ans d'innovation Արխիվացված 2014-04-24 Wayback Machine", Ticket Restaurant web site