Սոլարիս (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլարիս
լեհ.՝ Solaris
ՀեղինակՍտանիսլավ Լեմ[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական վեպ, կոշտ գիտական ֆանտաստիկա, planetary romance?, գիտական ֆանտաստիկա, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և metaphysical science fiction?
Բնօրինակ լեզուլեհերեն
Կերպար(ներ)Kris Kelvin?, Harey?, Snaut? և Sartorius?
Ստեղծման տարեթիվ1960
Նկարագրում էSolaris?
Երկիր Լեհաստան
Հրատարակման տարեթիվ1961
ԹարգմանիչIrmtraud Zimmermann-Göllheim?, Przemysław Wierzbowski? և Dmitry Bruskin?
 Solaris (novel) Վիքիպահեստում

Սոլարիս (լեհ.՝ Solaris), լեհ գրող Ստանիսլավ Լեմի կողմից 1961 թվականին գրված գիտաֆանտաստիկ վեպ։ Այն ցույց է տալիս հետազոտական կայանի գիտնականների խմբին, ովքեր փորձում են ուսումնասիրել «Սոլարիս» մոլորակը և դրա վրա գտնվող օվկիանոսը։ Վեպը Լեմի ամենահայտնի գործերից է[2]։

Գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, հայտնի ֆիլմերից են՝ Անդրեյ Տարկովսկու 1972-ին թողարկված ֆիլմը և Սթիվեն Սոդերբերգի 2002-ին թողարկված ֆիլմը, թեև Լեմը ավելի ուշ նշեց, որ այս ֆիլմերից և ոչ մեկը չի արտացոլում գրքի թեմատիկ շեշտադրումը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբան Քրիս Քելվինը Երկրից ժամանում է Սոլարիս կայան։ Կայանում գտնվող գիտնականները տասնամյակներ շարունակ անընդհատ ուսումնասիրել են մոլորակը և մոլորակի վրա գտնվող օվկիանոսը, բայց հիմնականում ուսումնասիրությունները անցել են ապարդյուն։ Մինչ այժմ գիտնականները կազմել են միայն երևույթների մանրամասն նոմենկլատուրա և դեռ չեն հասկանում, թե դրանք իրականում ինչ են նշանակում։ Քելվինի ժամանումից կարճ ժամանակ առաջ կայանի անձնակազմը օվկիանոսը ենթարկեց ավելի ագրեսիվ փորձերի՝ բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթման միջոցով։

Օվկիանոսի արձագանքը ցույց է տալիս գիտնականների անհատականության ավելի խորը, թաքնված կողմերը՝ միաժամանակ ոչինչ չբացահայտելով օվկիանոսի մասին։ Դա անում է նյութականացնելով ֆիզիկական սիմուլակրաները, ներառյալ մարդկայինը։ Քելվինը դիմակայում է իր մահացած սիրելիի մասին հիշողություններին և նրա ինքնասպանության մեղքի զգացմանը։ Մյուս հետազոտողների «հյուրերը» միայն ակնարկվում են. Սոլարիսի գործունեությունը հասկանալու համար մարդկային բոլոր ջանքերն ապարդյուն են դառնում[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր հերոսը՝ բժիշկ Քրիս Քելվինը, նա վերջերս է ժամանել Երկրից տիեզերական կայան՝ ուսումնասիրելու Սոլարիս մոլորակը։ Նախկինում նա ապրել է Հարեյի հետ, Հարեյի ճշգրիտ կրկնակը նրա հյուրն է տիեզերակայանում և դառնում է կարևոր կերպար։
  • Սնաուտ, առաջին մարդը, ում Քելվինը հանդիպում է կայանում։ Նրա «հյուրը» անհայտ է։
  • Ջիբարյանը, ով եղել է Քելվինի համալսարանի ուսուցիչը, ինքնասպան է լինում Քելվինի կայարան ժամանելուց մի քանի ժամ առաջ։ Ջիբարյանի այցելուն երկու անգամ հանդիպում է Քելվինին. նախ նրա ժամանումից անմիջապես հետո միջանցքում, իսկ հետո երբ նա զննում է Ջիբարյանի դիակը։
  • Վերջին բնակիչը, ում հետ Քելվինը հանդիպում է, Սարտորիուսն է՝ անձնակազմի ամենամեկուսացված անդամը։ Նա հայտնվում է միայն ընդհատումներով։
  • Հարեյը, ով իրեն սպանել է մահացու ներարկումով Քելվինի հետ վիճաբանությունից հետո, վերադառնում է որպես իր «հյուր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lem S. Solaris (польск.) — 1961.
  2. Benét's Reader's Encyclopedia, fourth edition (1996), p. 590.
  3. 3,0 3,1 Lem, Stanisław (2002 թ․ դեկտեմբերի 8). «The Solaris Station». Stanislaw Lem. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլարիս (վեպ)» հոդվածին։