Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ակնաղբյուր, Ասկերանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունԱկնաղբյուր, Ասկերանի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Ներկա վիճականհայտ
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի կենտրոնում[1]։ Գյուղը ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից[1]։

Եկեղեցին ներառված է Ակնաղբյուրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն[1]։ Մակար Բարխուդարյանը իր «Արցախ» աշխատությունում նկարագրելով Ակնաղբյուր գյուղը, նշում է «եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած…»[1][2]։ Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» մեծածավալ աշխատությունում եկեղեցին միայն հիշատակում է[1][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ կառույց է[1]։ Փայտյա առաստաղը, որից մի փոքր մասն է պահպանվել, հենված է պատին կից քարե սյուների և կենտրոնական գերան-սյուների վրա, որը նման է Արարատյան դաշտի 19-րդ դարերի եկեղեցիներին[1]։ Նկատի ունենալով այս հանգամանքը և հարավային շքամուտքի ճարտարապետական լուծումը, ենթադրվում է, որ այն կառուցվել է 18-րդ դարի վերջերին կամ 19-րդ դարի սկզբներին[1]։ Եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ կրաքարով[1]։ Պատերը շարված են սրբատաշ և կոպտատաշ մեծ ու փոքր քարերով[1]։ Սրբատաշ քարից են մուտքերը և դրանց բարավորները, եկեղեցու անկյունային հատվածները, ինչպես նաև փոքր չափի պատուհանները[1]։ Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ արևմտյան և հարավային[1]։ Արևմտյան մուտքը հետագայում փակվել է՝ վերածվելով պատուհանի։ Արևելյան կողմում եկեղեցին ունի երեք պատուհան[1]։

Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու շուրջը գտնվում է գյուղի հին գերեզմանատունը, որի տապանաքարերը թվագրվում են՝ գլխավորապես 18-20-րդ դարերով[1][4]

Վիճակը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել[1]։ Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը, այն արդեն խիստ վթարային վիճակում է եղել[1]։ Պատերին առկա էին մեծ ճաքեր և փլուզումներ[1]։ Խորհրդային տարիներին մասնակի վնասված եկեղեցին վերակառուցվել և օգտագործվել էր տնտեսական նպատակներով[1]։ Փակվել էր արևմտյան մուտքը, վերածվելով մեծ պատուհանի, իսկ քանդված թաղի փոխարեն կառուցվել է փայտե ծածկ՝ կենտրոնում փայտե սյուներով, որոնք ուղղակի դրվել են սալահատակին[1]։

2020 թվականի պատերազմից և գյուղի բռնազավթումից հետո եկեղեցու մասին տեղեկությունները մնում են անհայտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 «Ակնաղբյուր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին». news.am. 2022 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  2. եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բագու, 1895 — 95, էջեր 95։
  3. Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985 — 207, էջեր 207։
  4. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, 2015 — 30, էջեր 30։