Jump to content

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ, Վասիլևսկի կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի ավետման եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎասիլիի կղզու շրջան
ԹեմՍանկտ Պետերբուրգի թեմ
Հիմնական ամսաթվերը1730
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածԱվետում
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1730
Քարտեզ
Քարտեզ
 Annunciation Church (Saint Petersburg, Vasilievsky Island) Վիքիպահեստում
hramblag.spb.ru

Սուրբ Աստվածածնի ավետման եկեղեցի (ռուս. Благовещения Пресвятой Богородицы), գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլևսկի կղզու վրա։

Եկեղեցին պատկանում է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմին և հանդիսանում է Պետրոգրադի ծխական շրջանի անդամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փայտե եկեղեցին Վասիլեվսկի կղզու վրա կանգնեցվել է 1741-1742 թվականներին Ջուզեպպե Տեռզինիի պրոեկտով և գլխավորությամբ։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1763 թվականը։ Ժամանակ անց անհայտ հարուստ առևտրականներ Ի.Ս. և Ի.Ի. Չիրկինները որոշեցին կառուցել նոր և երկհարկ քարե եկեղեցի։ Կառուցվեց այն 1750 թվականի Մայիսի 24-ին փայտյա եկեղեցու կողքին։ Պատվիրատուների ցանկությամբ նա պետք է արտաքինից նման լիներ Պայծառակերպման (Преображенский) տաճարին։ Եկեղեցու կառուցումը երկարատև էր իսկ ծառայությունը այնտեղ սկսեց միայն 1758 թվականից։ Օծումը տեղի ունեցավ 1762 թվականի Սեպտեմբերի 15-ին։ 1780-ականներին կառուցվեց նաև չորս յարուսանի զանգակատուն։ 1844-1854 թվականներին եկեղեցին պատկանել է Նովոդևիչի վանքին։ Եկեղեցին նկարներով ներկվել է 1859-ին նկարիչ Ռ.Ֆ. Վինոգրադովի կողմից։ 1862 թվականին եկեղեցու հարյուրամյակի պատվին բացվեց քաղաքում առաջին ծխական աղքատների օգնության տունը։ Այն աղքատներին տալիս էր տներ և կազմակերպում կացարաններ։ 1936 թվականի մարտին եկեղեցին փակվեց և տարածքը տրվեց օգտագործման որպես պահեստ։ Եկեղեցում գտնվող իկոնոստասը 1946 թվականին փոխանցվեց Սուրբ Երրորդության ("Кулич и Пасха") եկեղեցուն և տեղադրվեց կենտրոնական մասում։ 1992 թվականին Ավետիս Եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին։ Այնտեղ կատարվում են վերականգնողական աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]